Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը ՆԱՏՕ-ին է ներկայացրել հիմնական արտահանման խողովակաշարերի ու էներգետիկ ենթակառույցների ֆիզիկական պահպանմանը վերաբերող իր առաջարկները: Այս մասին հայտարարել են ՆԱՏՕ-ի մասնագետները:
Վերջիններիս հաղորդմամբ՝ Ադրբեջանը դիմել է ՆԱՏՕ-ի տեխնոլոգիական օգնությանը՝ Վրաստանի ու Թուրքիայի տարածքով անցնող իր խողովակաշարերը (նավթամուղներ ու գազամուղներ) պոտենցիալ սպառնալիքներից պահպանելու համար: Նշվում է, որ ներկայումս ՆԱՏՕ-ն չունի այդ հարցին վերաբերող կոնկրետ ծրագիր, սակայն կարող է դիտարկել ու գնահատել ստացված առաջարկները: