Եվրոգոտուց դուրս գալու օգտին հանդես եկող հույների թիվը զգալիորեն մեծացել է, թեև նրանք, ինչպես նախկինում, կազմում են ընտրազանգվածի ընդամենը մեկ երրորդը: Այս մասին են վկայում այսօր հրապարակված GPO ընկերության հարցումները՝ կատարված Աթենքի Mega հեռուստաալիքի համար:
Մասնավորապես, հարցախույզի մասնակիցների 63%-ը հայտարարել է, որ ցանկանում է մնալ եվրոգոտում, իսկ 34%-ը դժվարացել է պատասխանել: Ընթացիկ տարվա հունիսին միասնական եվրոպական արժույթի կողմնակիցների թիվը գերազանցել է 80%-ը:
Հունաստանը, որը 2010թ. հայտնվեց պարտքային ճգնաժամի մեջ, արդեն ընդունել է ԵՄ-ի ու ԱՄՀ-ի 3 համաձայնագրերը ու շարունակում է կրճատել ծախսերը վարկերի դիմաց: Այդ քաղաքականությունը խորացրել էր ՀՆԱ-ի անկումը, որը կրճատվել էր ավելի քան 20%-ով:
Այս օրերին Աթենքը սպասում է 31.5 մլրդ դոլարանոց տրանշին, որը ստանալու է նոր ընդունված` 13.5-մլրդանոց կրճատման դիմաց, ինչը, ըստ տնտեսագետների, կհանգեցնի 2012-2013թթ. ՀՆԱ-ի կտրուկ անկման` գրում է RIA Novosti-ն:









































