Faceshift նոր տեխնոլոգիայի միջոցով հնարավոր է վերարտադրել խաղացողի դիմախաղը նրա վիրտուալ կերպարի վրա: Շարժումների կրկնօրինակումն իրականացվում է ճշգրիտ և առանց ընդմիջումների: Խաղային արդյունաբերությունում հերթական հեղափոխությունը սարերի ետևում չէ:
Նոր տեխնոլոգիան կիրառում է Kinect-ը, որը մշակված է Microsoft-ի կողմից Xbox 360-ի և անձնական համակարգիչների համար:
Լոզանի Դաշնային պոլիտեխնիկական դպրոցի գիտնականները կարողացել են զգալիորեն բարելավել Microsoft-ի տեխնոլոգիան: Նրանք գրել են հատուկ ծրագիր, որը հարավորություն է տալիս սարքին որակյալ կերով վերլուծել դիմախաղը: Նրանց համակարգի աշխատանքի սկզբունքը համեմատաբար բարդ չէ. ցուցիչը որոշում է օգտատիրոջ դիմախաղային մկանների շարժումը և ընտրում առավելագույն նման արտահայտությունները վիրտուալ դեմքի համար, հաղորդում է The Verge-ը:
Ծրագրի ստեղծողները պնդում են, որ իրենց նորարարությունը զարգացման մեծ պոտենցիալ ունի: Եթե օգտագործվեն առավել արագ տեսախցիկներ, դիմախաղը փոխանցելու ընթացքը գրեթե աննշան կդառնա, իսկ փոխանցման ճշգրտության աստիճանն ավելի բարձր կլինի:
Հարկ է նշել, որ Faceshift-ը հնարավոր է կիրառել ոչ միայն խաղային արդյունաբերությունում, այլև համակարգչային մուլտիպլիկացիայի ստեղծման համար:











































