Իսպանական լրատվամիջոցները հրապարակել են որոշ հատվածներ` «Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մասին գրքից: Այն գրել է AS-ի լրագրողներից մեկը: Գրքի վերնագիրն է` «Պեպ. հաղթելու այլ տարբերակը»:
«Ես չեմ քննադատի նրանց, ովքեր սխալ փոխանցում են կատարում կամ վատ են խաղում «երկրորդ հարկում», ինչի պատճառով մեզ գոլ են խփում: Սակայն ես չեմ ների այն ֆուտբոլիստին, ով սրտով ու հոգով նվիրված չէ «Բարսելոնա»-ին:
Ես ոչ թե արդյունք եմ խնդրում, այլ համապատասխան տրամադրվածություն: Սա «Բարսելոնա»-ն է, ընկերնե՛ր. այդպիսին են իմ պահանջները: Ֆուտբոլիստն ինքնին, միայնակ ոչինչ չի կարող անել»,- ասել է Գվարդիոլան «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստների հետ իր առաջին զրույցի ժամանակ:








































