Իսպանական լրատվամիջոցները հայտնում են, որ «Տոտենհեմ»-ի ղեկավարությունն ու մարզչական շտաբը հետաքրքրված են Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի ծառայություններով:
Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն` կոլումբիացի ֆուտբոլիստն անցկացնում է իր վերջին մրցաշրջանը «Ատլետիկո»-ում: Նշվում է, որ Ֆալկաոյի` Անգլիա տեղափոխությունն անխուսափելի է:
Սակայն Ֆալկաոյի տրանսֆերը ցանկանում են գնել նաև բազմաթիվ այլ ակումբներ` «Մանչեսթեր Սիթի»-ն, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Չելսի»-ն: Ավելի վաղ հայտնել ենք, որ նշված երեք ակումբները պատրաստ են 60 մլն եվրո վճարել ֆուտբոլիստի իրավունքների դիմաց:
Հիշեցնենք` ավելի վաղ հայտնել ենք նաև, որ Ֆալկաոյի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ»-ը, որի ներկայացուցիչները բանակցել են կոլումբիացու գործակալի հետ:









































