Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Սամի Խեդիրան հայտարարել է, որ «արքայական ակումբ»-ը հզոր է նախ որպես թիմ և հիանալի թիմային խաղ է ցուցադրում: Այդ մասին են հայտնում իսպանական լրատվամիջոցները:
«Չեմ ցանկանում առանձնացնել «Ռեալ»-ի խաղացողներից որևէ մեկին: Մենք հզոր ենք որպես թիմ, և մեր թիմն անհավանական բարձր խաղային որակներ ունի: Երբ նոր էի «արքայական ակումբ» տեղափոխվել, չէի զարմանում այդքան բարձր մակարդակից: Գիտեի, թե որքան բարձրակարգ ֆուտբոլիստներ են հանդես գալիս այստեղ:
Իմ մասին կասեմ, որ ես բավականաչափ լավ մարզավիճակում եմ, սակայն միշտ էլ կարելի է բարելավել խաղային որակներն ու առաջընթաց գրանցել: Այժմ ավելի լավ եմ զգում ինձ, քան նախորդ մի քանի տարիներին: Կարծում եմ` ֆուտբոլիստը երբեք չպետք է ասի, որ ինքը լավագույն մարզավիճակում է և ցուցադրում է իր լավագույն խաղային որակները»,- ասել է Խեդիրան:








































