Տոմսկի շրջանի դատախազությունը դատարան է ուղարկել 14-ամյա դեռահասի վերաբերյալ քրեական գործ, որը բռնաբարել է 10-ամյա տղայի` համացանցով պոռնոֆիլմեր դիտելով,- փոխանցում է RIA Novosti-ն:
Դատախազության տվյալներով` 14-ամյա երիտասարդը ընկերոջը տարել է բազմահարկի մուտք և այնտեղ, նրա կամքին հակառակ, «սեքսուալ բնույթի գործողություններ իրականացրել» նրա նկատմամաբ, ինչի հետևանքով տղան հոգեկան շեղումներ է ստացել, որը համարվում է ծանր վնաս առողջությանը:
Վարչությունը ճշգրտել է, որ դեռահասը մեղադրվում է «բռնություն գործադրելով փոքր տարիքի անձի նկատմամաբ սեքսուալ գործողություններ իրականացնելու և տուժածի անօգնական վիճակն օգտագործելու» համար: Մեծահասակին կսպառնար մինչև 20 տարվա ազտազրկում, սակայն քանի որ մեղադրյալը 16 տարեկան չկա, չի կարող դատապարտվել 10 տարուց ավելի երկար ազատազրկման:







































