Իտալիայի առաջնության 13-րդ տուրի վերջին խաղում մայրաքաղաքային «Ռոմա»-ն սեփական դաշտում ընդունել էր «Տորինո»-ին:
Խաղն անցավ տանտերերի առավելությամբ, ինչն էլ, ի վերջո, անդրադարձավ վերջնական հաշվի վրա:
Խաղի երկրորդ կեսում միայն Զդենեկ Զեմանի սաներին հաջողվեց դառնալ գոլի հեղինակ: Խաղն ավարտվեց «գայլերի» հաղթանակով՝ 2:0:
Ռոմա – Տորինո՝ 2:0
Գոլերը՝ Պաբլո Օսվալդո (71’ – 11մ), Միրալեմ Պյանիչ (86′)





































