Մրցավար Մարկ Կլետենբուրգին Անգլիայի Պրեմիեր Լիգայի տասներեքերորդ տուրի շրջանակներում կայանալիք և ոչ մի հանդիպում չի վստահվել:
Սա նշանակում է, որ Կլետենբուրգը չի աշխատի արդեն չորրորդ տուրն անընդմեջ: Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը:
Հիշեցնենք, որ Կլետենբուրգը մեղադրվում էր «Չելսի»-ի ֆուտբոլիստի հանդեպ ռասիստական արտահայտություններ անելու համար:








































