Հռոմի 7-րդ կինոփառատոնում հաղթող ճանաչված «Աղջիկը Մարֆայից» ֆիլմը նոյեմբերի 20-ից հասանելի է լինելու համցանցային դիտման համար: Ֆիլմի հեղինակը ամերիկացի հայտնի լուսանկարիչ և ռեժիսոր Լարիի Կլարկն է:
Որպեսզի ֆիլմը հնարավորինս շատ մարդ դիտի, ի հեճուկս վարձույթի համակարգի, նա որոշել է այն տեղադրել իր պաշտոնական կայքում: Ֆիլմը հասանելի է լինելու անգլերենով, առաջարկվելու են իտալերեն և ֆրանսերեն սուբտիտրներ: 24 ժամվա ընթացքում ֆիլմի դիտումը արժե 5,99 դոլար:
Լարի Կլարկը լրագրողներին պատմել է, որ «Աղջիկը Մարֆայից» ֆիլմն ուսումնասիում է մարդու բնույթը և փորձում է հասկանալ ինչն է ձևավորում մարդուն:









































