Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Ալվարո Արբելոան նշել է իր թիմակից Կարիմ Բենզեմայի հաջող խաղն այս մրցաշրջանում ու հատկապես թիմի վերջին խաղում, երբ «Ռեալ»-ը ջախջախեց «Ատլետիկ»-ին 5:1 հաշվով:
«Բենզեման այլ մոլորակից է: Նա շքեղ հարձակվող է հսկայական տաղանդով:
Կարիմը հիանալի խաղ անցկացրեց`ցուցադրելով հիանալի որակներ ու օգտագործելով իր ունեցած պահերը: Նա հիանալի հարձակվող է, ով շատ բաների է ունակ», – Արբելոայի խոսքերն է մեջբերում Marca-ն:









































