Sunday, 14 06 2026
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում

Վարչապետական մի թուլության մասին

Ասում են` ամեն մարդ իր թուլությունն ունի: Մեկի համար դա ծխախոտն է, մյուսի համար` դժգոհությունը:
Բայց կան նաեւ իրոք յուրահատուկ-«գինեսային» թուլություններ: Հայաստանի վարչապետի թուլությունն էլ դասախոսությունն է: Հայտնի է, որ Տիգրան Սարգսյանն ի վերուստ օժտված է դասախոսական տաղանդով: Կարելի է նույնիսկ ասել, որ նա առիթ ու ժամանակ չի կորցնում հերթական դասախոսությունը կարդալու համար` դրանով գուցե նպատակ ունենալով կոտրել չխոսկան վարչապետի տարիներով ամրապնդված կարծրատիպը: Ընդ որում, հարկ է նշել, որ վարչապետը խորհրդային ժամանակաշրջանի դասախոսի առանձնահատկություններ ունի. ամեն ինչ զուտ տեսական, նույնիսկ երազա-միրաժային հիմքի վրա է կառուցված: Արդյունքում` ականատեսն ենք դառնում մի իրավիճակի, երբ կառավարության նիստերը վերածվում են գեղեցիկ եւ ռիթմիկ դասախոսությունների` Հայաստանի ցնցող ապագայի, «Հայկական աշխարհ» կոչվող «մինի-չինգիզխանական» տեսիլքի, հեռահար ռազմավարական ծրագրերի եւ այլ չափազանց կարեւոր ու իրականության հետ քիչ աղերսներ ունեցող թեմաների մասին:
Դասախոսությամբ հանդես գալու ձգտումն այնքան մեծ է, որ Տիգրան Սարգսյանը սեփական բլոգ է պահում, որպեսզի կարողանա փրկել կառավարության նիստերի ժամանակ չհնչած մտքերը: Բայց լինում է նաեւ այնպես, որ Հայաստանի վարչապետը կարողանում է գերազանցել նաեւ ինքն իրեն: Այդպես եղավ նաեւ վերջերս, երբ վարչապետն անդրադարձավ մեր «ջերմեռանդ» հարեւանին` Իրանին: Բոլորս էլ հասկանում ենք, որ վարչապետը դեռեւս իրանական այցելության ազդեցության տակ է. բազմապիսի բարձրաստիճան հանդիպումները, մեկ ընդհանուր` ոչ թե ֆուտբոլային, այլ մաքսային դարպասի ստեղծումը, արդյունաբերական գոտու կառուցումը եւ «Հայկական աշխարհի» հիմքը հանդիսացող հայ-իրանական համատեղ սպանդանոցի նախագիծը յուրաքանչյուր հայի էլ հունից կհանեն, բայց արդյո՞ք այնքան, որ մարդ մոռանա, թե ամբողջ աշխարհն այժմ պայքարում է այդ երկրում հաստատված իսլամիստական ռեժիմի դեմ, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը մինչ նիստը սկսելը` առավոտյան սուրճի հետ նոր պատժամիջոց է ընդունում Իրանի դեմ, եւ գնալով ավելի շատ հրթիռային եւ հակահրթիռային համակարգեր են տեղադրվում հարեւան բոլոր երկրներում: Բայց Տիգրան Սարգսյանն անդրդվելի է. եթե Իրանում իշխանությունը լինի ոչ թե այս, այլ մեկ ուրիշ վարչակազմի ձեռքում, ապա «մենք կունենանք լուրջ բացասական գործընթացներ տարածաշրջանում, որոնք կազդեն ողջ աշխարհի իրավիճակի վրա»: Ես վստահ եմ, որ նույնիսկ Իսլամական հեղափոխության հեղինակները չէին կարողանա այսքան վերջնականորեն արդարացնել ու հիմնավորել սեփական իշխանության գոյությունը, ինչպես դա արեց հարգարժան վարչապետը: Իսլամական հեղափոխության պահապանների բրիգադը եւս պետք է Տիգրան Սարգսյանից սովորի ու սովորի: Ուշադրություն է պետք դարձնել, թե միանգամից ինչպիսի «լսարանի» է դիմում վարչապետը. իրանցիներ, ովքեր չեն հասկանում, թե իրենց ինչ է պետք եւ «էշ-էշ» դուրս էին եկել փողոց, ընդդիմադիր կրոնական առաջնորդներ, ովքեր ոչինչ չեն հասկանում տարածաշրջանային շահը նեղ-անձնական-ազգայինից վեր դասելուց, եւ վերջապես մի ամբողջ միջազգային հանրություն, որ կարող է գալ վարչապետի մոտ քննության եւ «կտրվել»` դասերից բացակայելու պատճառով:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում