Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի խորհրդարանի էներգետիկայի հանձնաժողովը համաձայն չէ նավթի արտահանման կտրուկ կրճատման հնարավորության հետ: Այս մասին հայտարարել է նշված հանձնաժողովի անդամ Ջալիլ Ջաֆարին.
«Իրանին փող է անհրաժեշտ՝ զարգացնելու համար իր նավթագազային նախագծերը, և նավթի արտահանման կտրուկ կրճատումը կարող է հանգեցնել լուրջ խնդիրների՝ նախագծերի զարգացման պլանում: Իրանը պետք է նավթի արտահանումը մեծացնի նաև նրա համար, որ պահպանի Նավթ արտահանող երկրների կազմակերպությունում (OPEC) իր կարևոր դերը:
Նավթի արտահանման կրճատման պատճառով Իրանը կա՛մ պետք է ամբարի նավթը, կա՛մ էլ դա օգտագործի իր նավթաքիմիական նախագծերի համար: Սակայն նավթի պահպանումը բավական թանկ կարժենա, իսկ երկրում շատ չէ նավթաքիմիական համալիրների քանակը»:
Ավելի վաղ նշվում էր, թե Իրանը, կապված Արևմուտքի սահմանած պատժամիջոցների հետ, պլանավորել է 1/3-ով կրճատել նավթի արտահանումը:







































