Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Դատա Ախալայան պատրաստ է համագործակցել հետաքննության հետ: Այս մասին հայտարարել է նրա փաստաբան Իրակլի Զաքարեիշվիլին.
«Գլխավոր դատախազությունը մտադիր է այսօր հեռակա կարգով մեղադրանք ներկայացնել Դատա Ախալայայի նկատմամբ: Ես այստեղ եմ եկել՝ նրա շահերը պաշտպանելու համար: Բնականաբար, մենք պլանավորում ենք համագործակցել հետաքննության հետ: Միևնույն ժամանակ, ես դատախազությունից պատասխան եմ ստացել, որ դեռ վճռված չէ, թե արդյոք այսօր մեղադրանք կներկայացվի՞»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլին «Պալիտրա» ռադիոկայանի եթերում հայտարարել էր, որ երկուշաբթի կարող է մեղադրանք ներկայացվել Դատա Ախալայայի նկատմամբ, ով մեղադրվում է պաշտոնական լիազորությունների չարաշահման մեջ:







































