Friday, 07 06 2024
Ուղիղ․ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
«Տեղի է ունեցել 3 հեղուկ գազի, դիզելի և բենզինի 1-ական ցիստեռներից արտահոսք». նոր մանրամասներ պայթյունից
Հաջորդ «կայարանը» Բե՞ռն
11:50
Ներկայացուցիչների պալատի խոսնակը հայտնել է Կոնգրեսում Նեթանյահուի ելույթի օրը
Օրենքում կիբերհանցագործությունների ցանկ կսահմանվի․ ՆԳՆ փոխնախարար
Եթե ունեք կրիպտոակտիվ, պետք է հայտարարագրել. ՆԳՆ փոխնախարարը ներկայացրեց օրենքի նախագիծը
Իսրայելը ռմբակոծել է Հզբոլլահի օբյեկտները
11:15
Նավթի գներն աճել են․ 06-06-24
ՀԱՄԱՍ-ը առաջիկա օրերին կպատասխանի Գազայում հրադադարի առաջարկին
Գազալցակայանի պայթյունի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ դադարեցվել է Աբովյանի գազամատակարարումը
Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնված է
ԵՄ-ն կաջակցի Հայաստանում կրթահամալիրների կառուցման և լաբորատորիաների ստեղծման համար
Պայթյուն Երևան-Սևան ճանապարհին
Շիրակ–Ջաջուռ ճանապարհին մեքենան բռնկվել է․ կա զոհ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների մեջ կա անչափահաս
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Գազալցակայանի ռեզերվուարներից արտահոսքը դադարեցվել է
Ալիևը և Պուտինը գաղափարական եղբայրներ են. մտերմացել են վերջին տարիներին
Լցակայանն օրինականության հետ խնդիրներ է ունեցել, ընթացել է դատական պրոցես
Պապիկյանը «ՀԵՄՈՒՍ» ցուցահանդեսում հավանաբար անմիջապես շփվել է զենք արտադրողների հետ
Սպասվում է անձրև և ամպրոպ
Խնդիրները գրեթե լուծված են. լիահույս եմ, որ խաղաղության պայմանագիր կկնքվի
Գազալցակայանի պայթյունից տուժածներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է
Նոր մանրամասներ գազալցակայանի պայթյունից․ հայտնի է տուժածների ինքնությունը
Նախագահականն ու ԱԳՆ-ն օրակարգային հարցերում տարբե՞ր դիրքորքշումներ ունեն. անհավատալի է. «Ժողովուրդ»
Նոր Նորքի բաժին նռնակով ներխուժման փորձի գործն ավարտական փուլում է. առավել խիստ մեղադրանքներ են առաջադրվել. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը փակ է

Միջազգային կառույցները Երևանում Համընդհանուր իրավունքներին նվիրված հերթական մրցանակաբաշխությունն անցկացրին

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի, «Քաունթերփարթ ինտերնեշնլ»-ի, Հայաստանում Եվրամիության պատվիրակության, Բրիտանական դեսպանատան, ՄԱԿ-ի և ԱՄՆ դեսպանատան նախաձեռնությամբ, հերթական անգամ կայացավ համընդհանուր իրավունքներին նվիրված մրցանակների հանձնման արարողությունը:

Ինչպես տեղեկացրին Հայաստանում միջազգային կառույցների ներկայացուցիչները, մրցանակաբաշխության նպատակն է խթանել մարդու իրավունքների պաշտպանությունը, հաշվետու կառավարումը, քաղաքացիական ակտիվությունը, տեղական իշխանության բարեփոխումները, համայնքային ծառայություններն ու Հայաստանում խոսքի ազատությունը:

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկը «Ազատության պաշտպան» մրցանակը հանձնեց իրավաբաններ, իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանին և Արա Ղազարյանին՝ բարձր գնահատելով նրանց մասնագիտական բարձր պատրաստվածությունն ու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գրանցած հաջողությունները:

«Մենք չենք վճարելու 150 դրամ» քարոզարշավի կազմակերպիչներ Կարեն Հարությունյանը և Ռուզաննա Գրիգորյանը ևս ստացան «Քաղաքացիական ակտիվություն» մրցանակ հանրային որոշումների կայացման մեջ թափանցիկության և հաշվետվողականության հետապնդման նշանավոր ջանքերի համար Հայաստանում «Քաունթերփարթ ինթերնեյշնլ» կազմակերպության ղեկավար Քարել Հոֆսթրայի կողմից: Քարել Յոֆսթրան նախ պատմեց երիտասարդների գրանցած քաղաքացիական հաղթանակի և դրա ձեռքբերման մասին: Նա նշեց. «Նման օրինակները Հայաստանում քաղաքացիական ակտիվության մասին լավ կանխատեսումներ անելու առիթ են տալիս»:

«Խիզախ կին» մրցանակը հանձնեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչը Կանանց ռեսուրսային կենտրոնի ղեկավար Լարա Ահարոնյանին: Լարա Ահարոնյանին նա շնորհակալություն հայտնեց ցուցաբերած քաջության և ոլորտում գրանցած հաջողությունների համար:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Դըրկ Լորենցը «Մեդիա գերազանցություն» մրցանակը հանձնեց Հետաքննող լրագրողների «Հետք» ասոցիացիայի ղեկավար Էդիկ Բաղդասարյանին՝ գնահատելով «Հետք»-ի մատուցած լրագրության որակն ու անաչառությունը:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի պետի տեղակալ Ուիլիամ Հենլոնը «Կառավարության բարեփոխիչ» մրցանակը հանձնեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանին:

ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոն «Տեղական կառավարման բարեփոխիչ» մրցանակը հանձնեց Քարահունջ համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանին:

Եվ վերջում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը «Համայնքային ծառայության» մրցանակը հանձնեց Երևանում Մանկական վերականգնողական կենտրոնի ղեկավար, բժշկուհի Լաուրա Մովսիսյանին:

Առաջարկում ենք մանրամասներին ծանոթանալ տեսանյութի միջոցով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում