Թուրինի «Յուվենթուս»-ի ու Իտալիայի ազգային հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հայտարարել է, որ ինքը պատրաստ է երկարաձգել պայմանագրի ժամկետը «Յուվենթուս»-ի հետ, իսկ մինչև իր կարիերայի ավարտը ցանկանում է Չեմպիոնների Լիգայի հաղթող դառնալ: Հատկանշական է, որ «Չելսի»-ի դեմ առաջիկա խաղը վճռորոշ է թուրինյան ակումբի համար:
«Մենք հարգում ենք «Չելսի»-ին, սակայն հարկ է նշել, որ հաղթաթուղթ ունենք. առաջին հանդիպումը 2:2 է ավարտվել: Այնուամենայնիվ, մեր խմբում կան երեք ուժեղ ակումբներ՝ «Չելսի»-ն, «Յուվենթուս»-ն ու «Շախտյոր»-ը, որոնք պայքարում են 1/8-րդ եզրափակիչ դուրս գալու համար: Կարծում եմ՝ պայքարը մինչև վերջին տուր ընթացքի մեջ է լինելու»,- Football Italia-ն փոխանցում է Բուֆոնի խոսքերը:









































