Ամեն տարի աշխարհի փորձառու ստախոսները վաղը կհավաքվեն Անգլիայի հյուսիսում գտնվող Սենթոն Բրիջ փոքրիկ գյուղում՝ պայքարելու աշխարհի ամենամեծ ստախոսի կոչման համար:
Փաստաբանների և քաղաքական գործիչների մասնակցությունը մրցույթին արգելված է, քանի որ, ըստ մրցույթի կազմակերպիչների, նրանք շատ լավ են տիրապետում խաբելու արվեստին` հայտնում է Oddity Central-ը:
Մոլորակի ստախոսների ամենախոշոր մրցույթը նվիրված է տեղացի հողատեր Ուիլ Ռիթսոնին, որը բնակվում էր 19-րդ դարում` Սենթոն Բրիջում:
Բարոն Մյունհաուզենի նման` այդ մարդը հայտնի էր իր անհավանական պատմություններով: Ռիթսոնը միշտ պնդում էր, որ իր պատմությունները զուտ ճշմարտություն են:
Այդ լեգենդար ստախոսի ազդեցության ներքո Սենթոն Բրիջի հայտնի փաբն իր դռներն է բացում բոլոր նրանց առջև, ովքեր իրենց պատմությունն են ցանկանում ներկայացնել բոլոր ցանկացողներին:
Յուրաքանչյուր մասնակցի տրվում է 5 րոպե` իր պատմությունը ներկայացնելու համար: Դա պետք է լինի ամենաանհավանական և միևնույն ժամանակ ամենահամոզիչ սուտը:
Մի անգամ մրցույթի հաղթող է դարձել մի եպիսկոպոս, որը բեմ է դուրս եկել ու արտասանել միայն մեկ նախադասություն. «Ես կյանքումս երբեք չեմ ստել»:
Մրցույթի ամենահայտնի ստախոսը տեղացի Ջոն Գրեմն է, որը 1994-2008թթ. 7 անգամ ճանաչվել է աշխարհի ամենահայտնի ստախոս:









































