Friday, 07 06 2024
Խնդիրները գրեթե լուծված են. լիահույս եմ, որ խաղաղության պայմանագիր կկնքվի
Գազալցակայանի պայթյունից տուժածներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է
Նոր մանրամասներ գազալցակայանի պայթյունից․ հայտնի է տուժածների ինքնությունը
Նախագահականն ու ԱԳՆ-ն օրակարգային հարցերում տարբե՞ր դիրքորքշումներ ունեն. անհավատալի է. «Ժողովուրդ»
Նոր Նորքի բաժին նռնակով ներխուժման փորձի գործն ավարտական փուլում է. առավել խիստ մեղադրանքներ են առաջադրվել. «Ժողովուրդ»
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը փակ է
Հոսպիտալացվել է ևս 2 տուժած, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 4-ինը՝ ծանր
«Պայթել է հեղուկ գազի ցիստեռնը, մեծաքանակ զոհերի մասին լուրը կեղծ է»․ ՆԳՆ խոսնակ
ՔՊ-ական պատգամավորների եւ Անահիտ Ավանեսյանի միջեւ «սառը պատերազմը» շարունակվում է. «Ժողովուրդ»
Բաքվի նոր վերջնագիրը Երեւանին
4 մլն դրամ վարչապետի աշխատակազմից. ինչու՞ կենսագրականում վարչապետի աշխատակազմում աշխատանքի մասին ոչինչ չկա. «Ժողովուրդ»
ՔՊ -ականները դժգոհ են Երեւանում առկա խնդիրներից. «Ժողովուրդ»
Պայթել է գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ. ՆԳՆ խոսնակ
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի․ Առողջապահության նախարարություն
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին
Ռուսաստանը չափից շատ է մեր երկրում. պետք է վերանայել հարաբերությունները
Դրոնով արված կադրեր՝ գազալցակայանի հրդեհից
Կաշառքը պատժելի չէ՞. Գալստանյանի աջակիցները «կարծրատիպեր են կոտրում»
Հրշեջները մարում են գազալցակայանում բռնկված հրդեհը
Ուժգին պայթյուն Է որոտացել գազալցակայանում՝ Երևան-Սևան ճանապարհին
Ինչպես Հոկտեմբերի 27 -ը «ծնեց» արևմտամետ ընդդիմությանը և Նիկոլ Փաշինյանին
«Սիներջիի» գործով 5 անձի, այդ թվում ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետապնդումը դադարեցվել է զղջման հիմքով
ՀՀ-ում անցումային արդարադատությունը և վեթինգը պետք է օրակարգում պահել.հասարակությունը պիտի պահանջի
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը

ԱՀԿ-ին կոչ են անում ընդունել էլեկտրոնային ծխախոտի առավելությունները

Նիկոտինի գիտությամբ և հասարակական առողջապահությամբ զբաղվող առաջատար մասնագետների կարծիքով Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պետք է ընդունի այն, որ էլեկտրոնային ծխախոտը հանդիսանում է խնդրի լուծում 15 երկրների 50 առաջատար մասնագետներ հղել են իրենց ուղերձը Առողջապահության համաշխարհային կազմակերպության Գլխավոր տնօրեն Մարգարեթ Չենին, որպեսզի խնդրեն վերանայել իրենց այն վարկածը, թե էլեկտրոնային ծխախոտը նույնն է, ինչ սովորական ծխախոտը, զգուշացնելով, որ այն չի նպաստի ծխելու կտրուկ նվազեցմանը, ինչի արդյունքում հիվանդություններն ու մահն անխուսապելի կլինեն:

ԱՀԿ-ի հովանավորությամբ Մոսկվայում հոկտեմբեր ամսին կայանալիք հանձնաժողովի ժամանակ գիտնականները հայտնաբերել էին մի փաստաթուղթ, որում ասվում էր, որ ԱՀԿ-ն կարծում է, որ էլեկտրոնային ծխախոտը վնասակար է առողջության համար և այն ծխախոտի այլընտրանք է համարվում: Մանրացված խոնավ ծխախոտը (Snus) նույնպես ընդգրկված է ծխախոտի դեմ պայքարի կոնվենցիայի մեջ:

ԱՀԿ-ի Գլխավոր տնօրեն Մարգարեթ Չենին ուղղված նամակում ստորագրություն տված 53 անձիք վիճարկում են այն հարցը, որ ծխախոտի նվազեցման համար ստեղծված արտադրանքը կարող է էական դեր խաղալ 2025թ.-ին կայանալիք ՄԱԿ-ի հանձնաժողովում, որտեղ քննարկվում են ոչ վարակիչ հիվանդությունների նվազեցման հարցերը: Նրանք ասում են, որ էլեկտրոնային ծխախոտները և այլ ավելի ապահով նիկոտինային արտադրանքները համարվում են խնդրի լուծում:

Սակայն խնդիրը կայանում է նրանում, որ ծխախոտի դեմ պայքարի կոնվենցիան չի տարբերակում այլ նիկոտինային արտադրանքի ռիսկեր: Կիրառելով պայքարի միջոցներ ելեկտրոնային ծխախոտի դեմ, դա նույնն է, ինչ պայքարել սովորական ծխախոտի դեմ և ներկայացնել գովազդային արգելքներ, նաև կիրառել հակածխախոտային օրենսդրություն, ավելացնել բարձր հարկեր և լայնատարած առողջապահական զգուշացումներ: Վերոնշյալ կետերը ուղղված կլինեն նվազեցնել դրանց առկայությունը, գրավչությունը և թույլատրելիությունը:

Ներքոստորագրյալները զգուշացնում են, որ չափից ավելի սահմանափակումները ցածր ռիսկային ապրանքների վրա կունենան չնախատեսված հետևանքներ և ծխախոտին փոխարինող այլընտրանքային արտադրանքը դուրս կմնա շուկայական մրցակցային դաշտից: <<Եթե ԱՀԿ-ն հասնի իր նպատակին և արգելի էլեկտրոնային ծխախոտի արտադրանքը, ապա ոչ միայն կանտեսի վերջին երեք հարյուրամյակի ընթացքում կատարված ամենամեծ առողջապահական նորամուծության փաստը, որի արդյունքում միլիոնավոր մարդկանց կյանքեր կարող էին փրկվել, այլ նաև կզրկվի այն պատասխանատությունից, որով նա կարողանում էր ոգեշնչել մարդկանց հետևել իրենց առողջությանը»,-ասել է Լոնդոնի Իմպերիալ Քոլեջի պրոֆեսոր Գերի Սթիմսոնը, որը հանդիսանում է ստորագրյալներից մեկը և Նիկոտինի համաշխարհային ֆրումի կազմակերպիչը:

Համաշխարհային մասշտաբով 1.3 բիլիոն մարդ է ծխում և ԱՀԿ-ի գնահատմամբ ծխախոտի հետ կապված վաղաժամ մահերը 21-րդ դարում սովորական բնույթ են կրում, սակայն կանխարգելելի են:

Վերջին երեք հարյուրամյակի ընթացքում ծխախոտի դեմ պայքարի քաղաքականությունը հաջողությամբ է իրականացրել մարդկանց իրազեկելու խնդիրը, ձեռնարկել է միջոցներ ծխելը նվազեցնելու համար և բազմաթիվ երկրներում (մասնավորապես զարգացած երկրներում) կարողացել է խստիվ արգելել ծխելը (սակայն միևնույն ժամանակ ծխելը շարունակում էր աճել այլ զարգացած երկրներում):

Տարիներ շարունակ, միջազգային ծխախոտի հսկողությունից հետո, որն ուղղված էր ծխախոտի նվազեցմանը և ալգելքին, ԱՀԿ-ի և հասարակական առողջապահական առաջնորդների համար շատ դժվալ կլինի տեսնել ապահով նիկոտինային ապրանքների ստեղծումը, որը կօգնի մարդկանց դադարել ծխել:

Նամակում ասվում է, որ ԱՀԿ-ն և ծխախոտի դեմ պայքարի կոնվենցիան պետք է ճանաչեն, որ բոլոր տեսակի ծխախոտի արտադրանքների ռիսկերը նույնը չեն: Նրանք պետք է նաև ընդունեն այն փաստը, որ ավելի քիչ նիկոտին օգտագործելու արդյունքում մահերի և հիվանդությունների էական կրճատում կնկատվի:

«Եթե ԱՀԿ-ն ընդունի, որ էլեկտրոնային ծխախոտը նույնաքան վտանգավոր է, որքան այլ ծխախոտային արտադրանքները, ապա դրանով հուսախաբ կանի այն բոլոր մարդկանց, ովքեր օգտագործում են այն ծխելը դադրելու համար: Այդ փաստը կհիասթափեցնի այն բոլոր ծխողներին, ովքեր ելեկտրոնային ծխախոտի օգնությամբ կարող էին հրաժարվել ծխելուց, ինչի արդյունքում մենք կկորցնենք ծխախոտի հետևանքով առաջացած մահերի կրճատման հնարավորությունը»: -ասել է Առողջապահության Հոգեբանության Պրոֆեսոր և Լոնդոնի համալսարանի ծխախոտի ուսումնասիրությունների բաժնի տնօրեն Ռոբերտ Վեստը, որը նույնպես ստորագրել է նամակում:

Տարիներ շարունակ գիտնականները համոզված էին, որ մարդիկ ծխում են նիկոտինի համար, սակայն մահանում են ծխից: Հիվանդություններն ու մահը առաջանում են թոքերում թունավոր գազերի արտանետումից:

Ներքոստորագրյալները հավատում են, որ էլեկտրոնային ծխախոտը և ավելի քիչ վնասակար արտադրանքները, որոնց թվին է պատկանում նաև մանրացված խոնավ ծխախոտը (Snus), կարող են խնդրի լուծում հանդիսանալ: Մարդիկ, որոնք ծխում են, օգտագործելով քիչ նիկոտին ավելի քիչ վնաս կհասցնեն իրենց առողջությանը:

«Էլեկտրոնային ծխախոտի գործածումը հեղաշրջում էր հասարակական առողջապահության ոլորտում, ինչի շնորհիվ միլիոնավոր մարդկանց կյանքեր կփրկվեն: Արդյունքն այնքան ակնհայտ էր, որ բազմաթիվ մարդիկ կցանկանային և կընտրեին այնպիսի ծխախոտային արտադրանք, որը չէր վնասի առողջությանը: Ես հուսով եմ, որ ԱՀԿ-ն և հասարակական առողջապահության հարցերով զբաղվող անձիք կնդունեն այն փաստը, թե որքան օգտակար կարող է լինել էլեկտրոնային ծխախոտի ազդեցությունը մարդկանց առողջության վրա»:- ասել է Անգլիայի Նոթինգհեմ Համալսարանի Համաճարակաբանության բաժնի Պրոֆեսոր Ջոն Բրիտոնը:

Ստորագրյալները պնդում են, որ ԱՀԿ-ի նպատակները, որոնք ուղղված են ծխախոտի սպառման նվազեցմանը պետք է ձգտեն նաև նվազեցնել հիվանդության եւ վաղաժամ մահվան հնարավորությունները: Դրական արդյունքի հասնելու համար առավել արդյունավետ է կիրառել սակավ վնաս հարուցող ծխախոտային արտադրանք, ինչպիսիք են էլեկտրոնային ծխախոտները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում