Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի էներգետիկայի նախարարության՝ սահմանային գետերի պաշարների օգտագործման գլխավոր վարչության տնօրեն Ջաբբար Վեթնֆյադան լրագրողների հետ զրույցում հերքել է ադրբեջանական մի շարք ԶԼՄ-ների կողմից հայտնված այն մտահոգությունը, թե Իրանի և Հայաստանի կողմից համատեղ կառուցվելիք Մեղրիի հիդրոէլեկտրակայանի համար պետք է կառուցվի ջրամբար.
«Մեղրիի հիդրոէլեկտրակայանը կարիք չունի այդպիսի ջրամբարի և կբավարարվի եղած ջրահոսքով: Մեղրիի հիդրոէլեկտրակայանը նման է լինելու Նախիջևանի ինքնավարության Օրդուբադ շրջանում Իրանի և Ադրբեջանի համատեղ կառուցած հիդրոէլեկտրակայանին: Այդպիսի կայանների համար կառուցվում է հատուկ թունել, որով գետի ջուրն ուղղվում է հիդրոէլեկտրակայան, իսկ հետո վերադառնում է գետ»:








































