Արշակունյաց-Քրիստափորի փողոց հատվածը փակ է: «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամներն այս պահին կաթվածահար են արել պողոտան: Ոստիկանները «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության ավտոերթի ակտիվիստներին թույլ չեն տալիս շարժվել դեպի Կենտրոն: Խցանման մեջ է մնացել նաև հասարակական տրանսպորտը, շտապօգնության մեքենան:
Ոստիկանությունը իր վարվելակերպը պատճառաբանում է նրանով, որ օրվա այս ժամանակահատվածում Կենտրոնում շատ մեքենաներ են երթևեկում՝ կապված ընդմիջման հետ: Ավտոերթի մասնակիցները ոստիկանաության գործողությունները համարում են անօրինական ու հակասահմանադրական՝ նշելով, որ ոստիկանները խախտում են իրենց տեղաշարժի իրավունքը:
Ավտոերթի մասնակիցները կանգնել են պարիսպների վրա և հանդիպակաց ճանապարհի վարորդներին ևս կոչ են անում կանգնել և մասնակցել ավտոերթին: Բերման են ենթարկվել ավտոերթի երեք ակտիվիստներ: Այնտեղ է գտնվում նաև Երևանի ոստիկանապետի տեղակալ Վալերի Օսիպյանը: