Ամերիկյան իշխանությունները Մյանմարին 170 մլն դոլար կվճարեն: Այս մասին այդ երկիր իր այցի նախօրեին հայտարարել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Agence France-Presse-ի փոխանցմամբ՝ միաժամանակ Մյանմարում իր աշխատանքը կսկսի Միջազգային զարգացման ամերիկյան գործակալությունը(USAID):
Ենթադրվում է, որ այդ գումարը վճարվի երկու տարվա ընթացքում և կուղղվի նախագծերին՝ կապված քաղաքացիական հասարակության զարգացման, ժողովրդավարական ինստիտուտների կառուցման և կրթության որակի բարելավման հետ, և սկիզբ կդնի Մյանմարում ամերիկյան երկարաժամկետ առաքելությանը: ԱՄՆ-ի իշխանությունները ընդգծել են, որ ապագա նպաստների չափը կախված կլինի երկրի կառավարութունից և բարեփոխումների տեմպերից:
Այսօր Օբամայի Մյանմար կատարած այցը պատմության մեջ ԱՄՆ նախագահի առաջին այցն է այդ երկիր:Մյանմարի իշխանութունները այդ քայլը գնահատում են որպես երկրում քաղաքական կյանքի ազատականացմանն ուղղված իրենց գործողութունների միջազգային ճանաչում:
Այն բանից հետո, երբ երկրևում մի քանի տասնամյակ ռազմական խունտայի իշխելուց հետո 2010 թվականին փոխարինեց նոր կառավարությունը, երկրում կասեցվեց գրաքննությունը, անցկացվեցին համաներումներ, այդ թվում՝ քաղբանտարկյալների:











































