Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

ԲՀԿ-ն՝ նոր փորձության դիմաց

Ոչ իշխանական ուժերի միասնական գործունեությունը երեկ Ազգային ժողովում փոխեց իշխանական մեծամասնության որոշումները: ՀԱԿ, «Բարգավաճ Հայաստան», «Դաշնակցություն», «Ժառանգություն» եւ «Օրինաց երկիր» խմբակցությունները լռելյայն որոշեցին չքվեարկել քվեարկությանը ներկայացված օրինագծերին, ու դրանք տապալվեցին: Ընդ որում` նրանք տապալեցին այն նախագիծը, որին, «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքերով, կողմ են արտահայտվել:

Իսկ ոչ իշխանականներն այդ քայլին գնացին կառավարության ու իշխող մեծամասնության նկատմամբ իրենց դժգոհությունն արտահայտելու համար: Կառավարությունը գնալով ամրապնդում է իր այն սովորությունը, որ պարբերաբար հրատապ կարգով կամ 24-ժամյա քննարկման ռեժիմով խորհրդարանին է ներկայացնում նախագծեր: Նույնը արել էր նաեւ երեկ, եւ այս հինգ խմբակցությունները որոշեցին ըմբոստանալ: Նախ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը քվեարկություններից առաջ 20 րոպեանոց ընդմիջում վերցրեց: Այնուհետեւ «դեմ» քվեարկեցին մի օրինագծի, այդպիսով ապահովեցին քվորում, եւ ՀՀԿ-ականների ջանքերով նախագիծն ընդունվեց: Ու այդ մի քվեարկությունից հետո, երբ ոչ իշխանականները տեսան, որ մեծամասնությունն ընդամենը 62 «կողմ» է ապահովել, միմյանց լռելյայն հասկացնելով՝ հաջորդ քվեարկությանը չմասնակցեցին: Քվեարկությունը կայացած լինելու համար նվազագույնը 66 պատգամավորի մասնակցություն է անհրաժեշտ: Եվ տապալվեց «Մի շարք օրինագծերի քննարկման հատուկ կարգի (երրորդ ընթերցմամբ քննարկումը երկրորդ ընթերցմամբ ընդունումից հետո 24 ժամվա ընթացքում անցկացնելու) մասին» ԱԺ որոշման նախագիծը:

Այսպիսով, տապալվեց այդ օրինագծերն Ազգային ժողովում 24-ժամյա ռեժիմով քննարկելու առաջարկությունը: Եվ դրանք հիմա պետք է քննարկվեն սովորական ընթացակարգով, կամ էլ նման մի նոր առաջարկություն պետք է ներկայացվի: Տապալվեց նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հետ կապված մի օրինագիծ: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ու Վ. Բաղդասասրյանն ընկան խուճապի մեջ և չէին կողմնորոշվում՝ ինչ անել: Գ. Սահակյանն այդպես էլ բոլոր նախագծերը կդներ քվեարկության ու դրանք կտապալեր, եթե կողքից ավելի փորձառու ՀՀԿ-ականները չհուշեին, որ կարելի է ընդմիջում վերցնել ու կողմնորոշվել: Եվ Վ. Բաղդասարյանը 20 րոպեանոց ընդմիջում վերցրեց: Այդ ընթացքում հասկացան, որ չեն կարողանա 4 պատգամավոր բերման ենթարկել ԱԺ ու որոշեցին պարզապես քվեարկությունները հանել:

Ընդդիմության այս քայլը խորհրդարանում բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծում: Այս արտահերթ նստաշրջանի քննարկման օրակարգում է, ինչպես նշեցինք, «Կուտակային կենսաթոշակների մասին» օրինագծում փոփոխություններ անելու մասին կառավարության նոր նախագիծը: Ոչ իշխանականները գտնում են, որ կառավարության այդ փոփոխությունները չեն համապատասխանում իրենց պահանջներին, եւ որ կենսաթոշակային պահումները պարտադիր են լինելու: Ոչ իշխանականներից առայժմ միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այդ նախագծի վերաբերյալ որեւէ դիրքորոշում չի հայտնել: Երեկ նրանք «Կանյաչնիում»՝ կուսակցության գրասենյակում հավաքվել էին քննարկելու նաեւ այդ հարցը, սակայն այդպես էլ որոշում չեն կայացրել: Եվ առայժմ հայտնի չէ, թե ԲՀԿ-ն ինչ դիրքորոշում կորդեգրի այդ նախագծի վերաբերյալ:

Բանն այն է, որ գործող օրենքի դեպքում բոլորովին այլ իրավիճակ էր, այն ժամանակ վարչապետը Տիգրան Սարգսյանն էր, եւ այդ կուսակցությունը ցանկացած պարագայում անարգանքի սյունին էր նրան գամում: Հիմա վարչապետը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանն է, եւ պարզ է, որ այդ կուսակցությունը նրան կքննադատի բավականին մեծ վերապահումով: Եթե իհարկե` քննադատի:

Փաստորեն, Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարության ներկայացրած «Կուտակային կենսաթոշակների մասին» օրինագծի ընդունումը ինչ-որ առումով կախված է ԲՀԿ-ից: ՀՀԿ-ականներն արդեն վաղուց արձակուրդային տրամադրությունների մեջ են, եւ դժվար կլինի նրանց համար 66 պատգամավոր ապահովելը, որպեսզի օրինագիծն ընդունեն սեփական ուժերով, ուստի լրացուցիչ ուժերի անհրաժեշտության խնդիր կառաջանա: ՕԵԿ-ն ընդդիմադիր ներկայանալու խնդիր ունի, արդեն քննադատում է իշխանություններին ու նույն այդ օրենքը, այնպես որ` նրանք այս անգամ դժվար թե օգնեն ՀՀԿ-ին: Եվ ՀՀԿ-ի հույսը մնում է ԲՀԿ-ն:

Եթե ԲՀԿ-ն իսկապես որոշի տապալել այդ նախագիծը, երեկվա նման քվեարկությանը չի մասնակցի: Իսկ եթե ընդդիմադիր դիրքերից ներկայանալու նպատակով «դեմ» քվեարկի նախագծին, ապա այդպիսով կօգնի ՀՀԿ-ին եւ Հ. Աբրահամյանի օրինագծի ընդունմանը: Այնպես որ` ԲՀԿ-ին առաջիկա մի քանի օրերին այս առումով փորձություն է սպասվում: Կօգտագործի՞ երեկ խորհրդարանում ստեղծված նախադեպը, մյուս ոչ իշխանական խմբակցությունների հետ միասին կբոյկոտի՞ քվեարկությունն ու կտապալի Տ. Սարգսյանի օրոք այդքան սուր քննադատած օրինագիծը, թե՞ «դեմ» քվեարկելով ընդդիմադիր կեցվածք կընդունի, սակայն կնպաստի դրա ընդունմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում