Saturday, 27 06 2026
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
08:10
Ծիծաղը միավորում է մարդկանց և կապիկներին․ նոր բացահայտում
Գիշերային շրջայց․ կազմվել են արձանագրություններ
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՔԿ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
Կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
00:10
Իսպանիայում չորս օրում մահացել է ավելի քան 200 մարդ
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
23:50
Լիբանանում հրամայել են հեռացնել Իրանի հոգևոր առաջնորդների պատկերներով վահանակները
ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին
Փաշինյանը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. Զախարովա
Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է
23:10
Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ
Երկու դատավորների մասնակցության անհնարինության հիմքերը նույնական չեն Սեդա Սաֆարյանի դեպքում
Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան
Գործի քննությունն իրականացվում է ՍԴ կազմի կրճատված կազմով, ինչը խնդիրներ է առաջացնում․ Օրբելյան
Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը
Ժամանակավրեպ է ՔՊ ներկայացրած նախագծի վերաբերյալ քննարկումը որպես վերջնական փաստաթղթի․ Ղազարյան
Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է
22:00
Հետպատերազմյան Սիրիա․ քրդերի անորոշ ապագան
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստը
Կրկեսո՞ւմ եք որոշում մանդատի հարցը. դիմակները պատռվել են, քրեաօլիգարխիան մաքրվելու է

Բանակցային գործընթացի հիմնական առևտուրը ԲՀԿ-ի համար է. քաղաքագետ

Հիմնական պայքարը ԲՀԿ-ի համար է. նման կարծիք այսօր «Ելակետ» ակումբում հրավիրված ասուլիսի ընթացքում հայտնեց քաղաքագետ Արմեն Աղայանը։

«Ներքաղաքական զարգացումներն այսօր ավելի շատ հետաքրքրում են լրագրողներին, քան ժողովրդին: Բոլոր այդ քայլերը՝ ԲՀԿ- ՀՅԴ, ԲՀԿ-ՀԱԿ կոնսուլտացիաները, ժողովրդական քվեներ ձեռք բերելու միտում չունեն: Սա դեռ նախընտրական քարոզարշավ չէ, ուղղակի առևտուր անելու դրսևորումներ են: Դեռ պարզ չէ՝ կմասնակցե՞ն այդ կուսակցություններն ընտրություններին, թե՞ ոչ:

Բանակցային գործընթացի հիմնական առևտուրը գնում է «Բարգավաճ Հայաստան»-ի համար: Մի կողմից՝ իշխանությունն ուզում է, որ ԲՀԿ-ն հայտարարի, թե սատարելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը, մյուս կողմից՝ Քոչարյանն ուզում է, որ ԲՀԿ-ն գործի իր խաղի կանոններով: Երրորդը ասպարեզից հեռացող Կոնգրեսն է, որն ուզում է իր գոյությանն իմաստ հաղորդել ԲՀԿ-ի միջոցով, բայց միայն այն դեպքում, եթե «Բարգավաճը» գործի Քոչարյանից անկախ:

Այս պահին ամենաքիչ հավանականն այն է, որ «Ժառանգությունը» միանա ինչ-որ ընդդիմադիր կառույցի: Նա ուզում է ցույց տալ, որ ինքն է միակ և իսկական ընդդիմությունը»:

Անդրադառնալով ՀՅԴ-ի ամբողջովին համամասնական ընտրակարգին անցնելու առաջարկին՝ Աղայանը նշեց, թե բոլորը հասկանում են, որ այդ առաջարկներն այսօր չեն իրականանլու։

«Որպես համակարգային փոփոխություն՝ դա չնչին բան է: Ըստ էության, Հայաստանը երկու անգամ խորհրդարանական երկիր եղել է: Մեկը Վազգեն Սարգսյանի իշխանության օրոք էր, երբ Քոչարյանի նախագահությունը ձևական բնույթ ուներ, մյուսն էլ՝ երբ Վազգեն Մանուկյանը վարչապետ էր, և մենք նախագահ չունեինք:

Ամբողջովին համամասնականի դեպքում մենք կունենանք իշխանության մեջ միակ բևեռի հանգամանքը, այսինքն՝ կունենանք բևեռված մեկ անձի առկայությունը: Բայց չի կարելի ասել, որ ընդհանրապես ոչին չի փոխվի: Եթե, օրինակ, դաշնակցությունը հիմա ստանա վեց մանդատ, համամասնականի դեպքում կստանա ինը մանդատ: Սա վերաբերում է այն կուսակցություններին, որոնք իրական քվեների վրա են հենված: Իսկ Հանրապետականի և «Բարգավաճ»-ի դեպքում մանդատների թիվն էապես կպակասի: Սա գուցե և հանգեցնի իշխանափոխության»,- եզրափակեց քաղաքագետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում