ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը՝ «Ալ-Կասամի ջոկատները», իսրայելական ռազմական ուղղաթիռ է հարվածել,- հաղորդում է իրանական KUNA գործակալությունը:
Apache ուղղաթիռը հարվածել են «երկիր-օդ» հրթիռով և, «Ալ-Կասամի» հաղորդագրությունների համաձայն՝ իրենց տրամադրության տակ կա ուղղաթիռի ընկնելու տեսանյութը: Իսրայելի բանակի հրամանատարությունը դեռևս չի հաստատել այս տեղեկությունը:
Բացի այդ պաղեստինյան հրթիռները հասել են իսրայելական մի քանի քաղաքների՝ Աշդոդ, Աշկելոն, Բէեր-Շևա: Բէեր-Շևայում զոհվել է մեկ մարդ, այլ զոհերի և ավերածությունների մասին տեղեկատվություն դեռևս չկա:
Աբու Օբեյդայի խմբավորման ներկայացուցիչներից մեկն ավելի վաղ հայտարարել էր, որ պաղեստինցիները խփել են Իսայելի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչ, սակայն այս տեղեկատվությունը ևս պաշտոնապես չի հաստատվել:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ից Իսրայելի օդուժը ռազմական գործողություններ է սկսել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ շարժման գրոհայինների դեմ:










































