Ֆրանսիայի «Միություն հանուն ազգային շարժման» աջակենտրոն կուսակցությունն ընտրում են նոր ղեկավար, ով այդ պաշտոնում կփոխարինի Նիկոլա Սարկոզիին։
Սարկոզիին այդ պաշտոնում փոխարինել ցանկացողների թվում են՝ նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը, ով առավել կենտրոնամետ հայացքներ ունի, Ժան Ֆրանսուա Կոպյեն, ով իր նախընտրական ծրագիրն առավել աջերի դիրքերից է ներկայացնում՝ մասնավորապես մեծ ուշադրություն դարձնելով ներգաղթի հարցերին:
Ներքին ընտրությունների հաղթողը, ամենայն հավանականությամբ, հաջորդ` 2017 թվականի ընտրություններում կառաջադրվի որպես նախագահի թեկնածու:
Միաժամանակ, ինչպես ցույց են տալիս հարցումները, կուսակցության անդամների մեծ մասը ցանկանում է, որպեսզի հաջորդ ընտրություններում իրենց թեկնածուն նորից լինի Նիկոլա Սարկոզին, ով այս տարվա մայիսին նախագահական ընտրություններում պարտություն էր կրել:









































