Եգիպտացի քրիստոնյա-ղպտիների նոր առաջնորդ Տավադրոս II-ը ստանձնել է լիազորությունները: Գահակալման արարողությունը տեղի է ունեցել Կահիրեում: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ղպտիները կազմում են Եգիպտոսի բնակչության 6-10 տոկոսը:
Տավադրոսն ընտրվել է վիճակահանությամբ՝ նախկին պատրիարք Շենուդ III-ի մահից հետո, որը Եգիպտոսի տապալված նախագահ Հոսնի Մուբարաքի կողմնակիցներից էր:
Ինչպես նշում է BBC-ի թղթակիցը՝ հնագույն Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդ Տավադրոս II-ը գահ է բարձրանում եգիպտացի քրիստոնյաների համար դժվարին շրջանում, երբ հեղափոխությունից հետո երկրում իշխանության են եկել իսլամիստները:









































