Google ընկերության աշխատակիցը ստեղծել է տեսածրող սարք (սկաներ), որը կարող է գրքի 1000 էջերը տեսածրել 90 րոպեում: Ընդ որում, սարքն անձամբ է թերթում էջերը: Այս մասին հայտնում է internovosti-ն:
Սարքն ունի երկար պրիզմայի տեսք: Գրքի էջերը թերթվում են օդի հոսքի միջոցով: Մշակողի խոսքով՝ ամենադժվարը եղել է էջերի թերթման մեխանիզմի մշակումը: Դրա ստեղծման համար տեսածրող սարքին է միացվել սովորական, կենցաղային փոշեկուլը:
Google-ն աշխատաժամանակի 20 տոկոսը տրամադրում է աշխատակիցներին՝ սեփական աշխատանքային նախագծերի ստեղծման համար: Հենց այդ ժամանակահատվածում էլ ստեղծվել է սարքը: Տեսածրող սարքի ստեղծումը աշխատակցի գրպանին 1500 դոլար է արժեցել:
Մշակողը հրապարակել է տեսածրող սարքի ինքնուրույն հավաքման սխեման: Ցանկացած մարդ, ով ունի տեխնիկական հմտություններ, կարող է ստեղծել ապարատի իր տարբերակը: Բացի այդ, կոնստրուկցիային առնչվող արտոնագրերն ունեն բաց կարգավիճակ: