Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին ընդունել է ամերիկահայ բարերարներ Վարդգես և Մերի Նաջարյաններին:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել առողջապահության ոլորտին: