Աֆրիկյանների տան մոտ այս պահին տեղի է ունենում ակտիվիստների բողոքի ակցիան: Այստեղ են նաև ճարտարապետներ, որոնց մի մասը կողմ է շենքի ապամոնտաժմանը, իսկ մի մասը չի արտահայտվում:
Քիչ առաջ վիճաբանություն տեղի ունեցավ ճարատարապետ Լևոն Վարդանյանի և Սարհատ Պետրոսյանի միջև: Վարդանյանը ներկայացնում էր այն նախագիծը, որով օրինական է Աֆրիկյանների շենքի ապամոնտաժումը, իր հերթին, Սարհատ Պետրոսյանը դեմ էր արտահայտվում:
Ըստ Սարհատ Պետրոսյանի՝ 2008 թվականին ընդունված կոնվենցիայի համաձայն, Հայաստանը պարտավորված է ոչ մի շենք չտեղափոխել, և այն, ինչ հիմա կատարվում է Աֆրիկյանների տան հետ, ապօրինի է:
Բողոքի ակցիան այս պահին շարունակվում է: