Եգիպտոսի Ղպտի ուղղափառ եկեղեցին պաշտոնապես հայտարարել է երկրի սահմանադրական հանձնաժողովից իր ներկայացուցիչների դուրս գալու մասին, հաղորդում է RIA Novosti-ն:
Ղպիտիները նման քայլի են դիմել, քանի որ, նրանց կարծիքով, նոր սահմանադրության նախագիծը չի համապատասխանում երկրի հասարակության բոլոր շերտերի շահերին:
Եգիպտացի քրիստոնյաները, մասնավորապես, համաձայն չեն հիմնական օրենքի նախագծի հոդվածներից մեկի գոյությանը: Դրանում ասվում է, որ բոլոր եգիպտացիները պետք է հետևեն մուսուլմանների սուրբ գրքում` Ղուրանում, գրված իրավաբանական նորմերին:
Նախօրեին Ղպտի եկեղեցու` երկու շաբաթ առաջ
ընտրված Թեոդորիուս Երկրորդ պապը հայտարարել է, որ
եթե Եգիպտոսի սահմանադրությունն ընդունվի այն ձևով,
ինչպես այժմ առաջարկում է հանձնաժողովը, ապա
«հիմնական օրենքը չի դիմանա նույնիսկ մեկ տարի»:
Պաշտոնական տվյալներով` Եգիպտոսում քրիստոնյա
ղպտիների թիվը հասնում է մոտ 10 միլիոնի:









































