Wednesday, 01 07 2026
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու

Հայ ընտանիքի կերպարը խեղաթյուրված է

Հայ ընտանիքի կերպարը խեղաթյուրված է: Այսօր «Երկու երես» մամլո ակումբում հրավիրված ասուլիսի ընթացքում նման կարծիք է հայտնել Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը. «Այսօր երիտասարդները մտածում են, որ այն, ինչ կատարվում է դրսում` պետք է ներմուծել նաև այստեղ: Մարդիկ ամուսնանում են առանց ընտանիք կազմելու լրջությունը պատկերացնելու: Մտածում են, երբ ուզեն կամուսնանան, իսկ երբ իրենց ամուսինը չկարողանա այլևս բավարարել իրենց կարիքները, կարող են միանգամից ամուսնալուծվել: Շատ հաճախ իբրև թե արդարացում ասում են՝ ուրիշին եմ սիրում ու թողնում են իրենց ընտանիքը, երեխաներին: Ամուսնալուծությունների պատճառն այսօր ոչ այնքան սոցիալ-տնտեսական ծանր պայմաններն են, որքան մարդկանց ժամանակակից ու ամեն ինչին մատների արանքով նայելու մոլուցքը: Ամուսնությունը դարձրել են խաղ ու պար: Հայ Առաքելական եկեղեցին մարդկանց պսակադրում է երկու անգամ: Առաջինն արդեն պարզ է, իսկ երկրորդ անգամ պսակադրում ենք միայն այն դեպքում, եթե ամուսիններից մեկը մահացել է, կամ մեկն ու մեկի հոգեկան հիվանդ լինելու, դավաճանությունը չներելու պատճառով ամուսնալուծվել են:

Ասուլիսի մյուս բանախոսը` Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ Խաչատուր Մարոզյանը, նշեց, որ Հայաստանում ամուսնալուծությունների թիվն այս տարի 3 անգամ ավելացել է. «Հայ ընտանիքը թուլացել է այնքան, որ ի վիճակի չէ իրականացնել ազգի վերարտադրությունն ու սերնդափոխությունն ապահովելու իր վրա ի վերուստ դրված առաքելությունը: Անցումային փուլի առաջացրած սոցիալ-հոգեբանական բնույթի խնդիրները թուլացրել են հայ ընտանիքը` բերելով մարդկանց մոտ անվստահություն իր ուժերի նկատմամբ: Արդյունքում կրկնապատկվել է ամուսնալուծությունների թիվը, ընկել է ծնելիության մակարդակը, երիտասարդները խուսափում են ամուսնանալ և ելնելով սոցիալական հիմնախնդիրներից` նախընտրում են արտագաղթել:

Հասարակության իրավագիտակցության ցածր մակարդակը թույլ չի տալիս մարդկանց իրավական դաշտում ճիշտ և արդյունավետ կերպով կողմնորոշվել:

Մենք առաջարկում ենք ՀՀ կառավարության հետ մշակել և իրականացնել ընտանիքի ռազմավարություն, նախագիծը ներկայացնել ՀՀ նախագահին և ԱԺ` օրենսդրական ուժ տալու համար»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում