Грузия Online-ի փոխանցմամբ` Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայության աշխատակիցները կաշառք վերցնելու փաստով ձերբակալել են Թբիլիսիի քաղաքապետարանի կանաչապատման և բնապահպանական ծառայության գլխավոր մասնագետ Լևան Մետրևելիին:
Հետաքննության տվյալներով` մեղադրյալը գործարքի մեջ է մտել տենդերում հաղթած ընկերության տնօրենի հետ և որպես կաշառք նրանից ստացել 3000 լարի: Դրա դիմաց Մետրևելին խոստացել է, որ կավելացնի ընկերության կողմից կատարվող աշխատանքների ծավալը: Տարվում է հետաքննություն:








































