Thursday, 06 06 2024
«Արևմուտքի քաղաքականությունը հանգեցնում է ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակի վատթարացմանը». Շոյգու
Վրաստան-Ռուսաստան հսկիչ անցակետի անձնակազմը տարհանվել է հեղեղման պատճառով
Ի գիտություն կամավոր ատեստավորման արդյունքում 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների
«Ռուսաստանն ու Ադրբեջանն ավելի ու ավելի են դիվերսիֆիկացնում իրենց հարաբերությունները». Պուտին
Նիկոլ Փաշինյանն Ազգային տոնի առիթով շնորհավորել է Շվեդիայի վարչապետին
Հանցավոր խումբը թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ ձեռք է բերել 231 մլն դրամ, կատարել է խոշոր չափերով փողերի լվացում. ՔԿ
Աղետի գոտում երկաթգծի վերականգման ուղղությամբ ՌԴ գործընկերները մեծ աշխատանք են տանում․ Փաշինյան
Միջազգային գործընկերների աջակցության կարիք ունենք՝ վերականգնման և վնասի փոխհատուցման առումով
ԱՕԿՍ-ի շենքը 10 տարով տրվում է վարձակալության՝ ամսական 15 մլն 450 հազար դրամով
Մ6 և Մ4 ճանապարհներն արդեն բաց են. Գնել Սանոսյանը՝ աղետի հետևանքների վերացման մասին
Մինչև 2029-ը կառուցելու ենք ֆուտբոլի 3 մարզադաշտ. վարչապետը՝ Հայաստան-Վրաստան համատեղ հայտի մասին
13:00
ԵՄ-ում մեկնարկում են Եվրոպական խորհրդարանի ընտրությունները
12:45
Լիզինգ` առանց տոկոսադրույքի
ՊԵԿ-ը պարզեցրել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծման և արտահանման գործընթացը
Կեմերովոյում տրամվայների վթարի հետևանքով կա 1 զոհ, ավելի քան 90 վիրավոր
ՀՀ արդարադատության նախարարը ցմահ դատապարտյալների հետ քննարկվել է պայմանական վաղաժամկետ ազատման հարցեր
Իտալացի հայտնի վիրաբույժը Հայաստանում անվճար խորհրդատվություններ կիրականացնի
2018-ին կապանցիներին ես խոստացել եմ՝ ֆուտբոլը վերադառնալու է այնտեղ, խնդիր կար՝ կլուծենք
Միայն 2024 թվականին բյուջեից արդեն 10 մլրդ դրամ է հատկացվել մարզերին՝ սուբվենցիոն ծրագրերի համար
Լուրերի օրվա թողարկում 12։00
Արմեն Ղազարյանն ընդունել է FRONTEX-ի պատվիրակությանը
Վլադիմիր Պուտինը կպայմանավորվի միայն Միացյալ Նահանգների հետ. ուկրաիանական «մսաղացը» կտեւի առնվազն եւս մեկ տարի
«Մենք անկեղծորեն գնահատում ենք Լիտվայի համերաշխությունը». Նիկոլ Փաշինյան
Վարչապետը թվարկեց, թե ինչ նախագծեր են իրականացվելու մարզերում սուբվենցիոն ծրագրերով
Կառավարությունը 2 մլրդ 426 մլն դրամ կհատկացնի19 համայնքի 22 սուբվենցիոն ծրագրեր ֆինանսավորելու համար
11:45
Guru քարտերը իջեցված սակագներով. նոր ակցիա Հայէկոնոմբանկից
11:30
Չեխիայում գնացքների բախման հետևանքով կա 4 զոհ, տասնյակ վիրավորներ
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հանդիպել է հեղինակավոր մրցույթներում հաղթած բալետի արտիստ Ռազմիկ Մարուքյանին
Սև ծովից ցիկլոն է ներթափանցել. սպասվում են անձրևներ

Բացվել է «ՀԿԵ» ՓԲԸ ամառային ուղևորափոխադրումների սեզոնը

Հունիսի 15-ին բացվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ամառային ուղևորափոխադրումների սեզոնը և Երևան կայարանից մեկնել է Երևան-Բաթում-Երևան առաջին «Արմենիա» ֆիրմային գնացքը:

Այս տարվա առաջին գնացքով Վրաստանի առողջարաններ մեկնել է 97 ուղևոր:

Ինչպես նշել է «ՀԿԵ» ՓԲԸ Ուղևորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսեսյանը, սեզոնի բացումից առաջ տեխնիկական սպասարկում անցել են ֆիրմային գնացքի բոլոր վագոնները: 2014 թվականի նորամուծություններից Տնօրինության պետը նշեց բարձր հարմարավետությամբ կուպեների ուղևորներին Wi-Fi կապի տրամադրումը:

Իսկ հուլիսի 1-ից ննջավագոնների ուղևորներին բացի անվճար Wi-Fi կապից, որն այս կարգի ուղևորների համար գործում է 2013 թվականից, կտրամադրվեն նաև բջջային sim-քարտեր:

Գագիկ Մովսեսյանը ընդգծել է, որ գնացքը չի զիջում ավտոտրանսպորտին, իսկ ուղևորության համար ստեղծված հարմարավետ պայմանները գնացքի մրցակցային առավելություն են հանդիսանում:

2009-2014 թթ. գնացքի չվերթի տևողությունը կրճատվել է 6 ժամով՝ 21,5 ժամից 2009 թվականին մինչև 15 ժամ 40 րոպե 2014 թվականին:

Անցած տարի գնացքի ուղևորների թիվը գերազանցել էր 46,7 հազարը (2009 թվականին՝ 16 263 ուղևոր):

«ՀԿԵ» ՓԲԸ աստիճանաբար բարձրացնում է ուղևորներին մատուցվող ծառայությունների որակը և գնացքներում հարմարավետության մակարդակը: 2009-2011 թթ. Վորոնեժի վագոնավերանորոգման դեպոյում կապիտալ վերանորոգում են անցել «Արմենիա» միջազգային գնացքի 27 վագոն, իսկ ևս 28 վագոն վերանորոգվել է Երևանի վագոնալոկոմոտիվային դեպոյում 2012 թվականին:

2014 թվականի ապրիլին ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի տնօրինությունը ՀԿԵ Երևան-Բաթումի գնացքին շնորհել է «ֆիրմային» կարգը և «Արմենիա» անվանումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում