Sunday, 05 05 2024
Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցում էլեկտրական շչակ է գործարկվելու
Մարտի 1-ի մեղավորներին պատժել այլևս անհնար է. արդյունքը սիմվոլիկ կլինի՝ պետականադավի պիտակ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը ժամանել է Հայաստան
Ինչպես արագացնել ներդրումները Հայաստանում․ նոր հնարավորություններ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները շարունակում են քայլերթը
Ռուսաստանի քաղաքական «G 20»-ը. Ի՞նչ կառավարություն կձեւավորի Վլադիմիր Պուտինը
12:45
Սի Ծինպինը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա
12:30
Դանիայում փոխել են օրենքը. 15 տարեկանից սկսած կթույլատրվի աբորտը
12:15
Լոնդոնի քաղաքապետը երրորդ անգամ վերընտրվել է
Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Սպասվում է անձրև և ամպրոպ
11:15
Չինաստանն առաջին անգամ արձակել է զոնդ՝ Լուսնի հակառակ կողմից նմուշներ վերցնելու համար
11:00
Տոկիոն և Վաշինգտոնը հիպերձայնային զենք կալանող հրթիռ են մշակում, որի նախագիծը կարժենա ավելի քան 3 մլրդ դոլար
10:45
Նորվեգիան 630 մլն դոլարով կավելացնի պաշտպանական ծախսերը
Թուրքիան Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի արտահերթ նիստ է նախաձեռնել. Բաքուն նույնպես «կխզվի՞» Իսրայելի հետ
10:24
G7-ի երկրները մտադիր են նվազեցնել Ռուսաստանից կախվածությունն ատոմային էներգետիկայի բնագավառում
Սա հիբրիդային պատերազմ է․ Տավուշում Ալիևը վերցրեց բարձունքներ՝ առանց կրակոցի
Վրաստանը տուրիզմից ռեկորդային եկամուտներ է ստացել
Վրաստանում փաստացի պետական հեղաշրջում է. սահմանադրությունը խախտելով գնում են ավտորիտար ճամբար
09:45
G7-ի երկրները համաձայնության են հասել մինչև 2035 թ. ածխից հրաժարվելու շուրջ
09:30
Եվրահանձնաժողովի ղեկավարը չի բացառել TikTok-ի արգելափակումը Եվրամիությունում
09:15
Մասկի կարողությունը ավելացել է 37 մլրդ-ով
Եկեղեցու առաջնորդություն եւ քաղաքական հրամայական. հարցեր՝ Տավուշից մինչեւ Երեւան
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ

ԲՀԿ-ի օրակարգում կա՞ Սերժ Սարգսյանին հեռացնելու հարցը. մամուլ

Ըստ «Հրապարակ»-ի` ուշագրավ է, որ քաղաքական ««կոնսուլտացիաներ իրականացնող ուժերն այնքան էլ համաձայն չեն միմյանց ձևակերպումների հետ: Մասնավորապես, Լևոն Զուրաբյանը ԲՀԿ-ՀԱԿ քննարկումների և քաղաքական կոնսուլտացիաների իրեն գոհացնող արդյունքի մասին խոսելիս հայտարարեց. «Այն քաղաքական ուժերը, որոնք հասկանում են, որ այս ռեժիմի գոյատևումը Հայաստանը տանում է դեպի կործանում, այս քաղաքական ուժերը համախմբվեն և հասնեն Սերժ Սարգսյանի հեռացմանը: Դա է մեր նպատակը, այդպես ենք մենք ձևակերպում մեզ հետաքրքրող օրակարգը, և ես վստահ եմ, որ այդ գիտակցությունն աճում է»:

Նախօրեին Ընտրական օրենսգրքում փոփոխություններ անելու վերաբերյալ Աժ արտահերթ նիստ անցկացնելու ստորագրահավաքը ևս ՀԱԿ-ն ուղղում է դեպի իշխանափոխություն: Արդյո՞ք այս ստորագրահավաքին միացած ԲՀԿ-ի օրակարգում ևս Սերժ Սարգսյանի հեռացման հարցն է: Այդ մասին «Հրապարակ»-ը զրուցեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանի հետ:

– Պարոն Մարգարյան, Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ ՀԱԿ քաղաքական օրակարգում գլխավոր հարցը Սերժ Սարգսյանի հեռացման հարցն է, և քաղաքական կոնսուլտացիաներն էլ այդ օրակարգով են տանում, ԲՀԿ-ի օրակարգում արդյո՞ք կա նման հարց:

– Մենք նման հարց չենք քննարկել և ՀԱԿ-ի օրակարգը մենք չենք քննարկում: Մենք միացել ենք արտահերթ նստաշրջան անցկացնելու օրակարգին, որովհետև կարևոր ենք համարում այդ փոփոխությունները կատարելը, և միանում ենք այդ առաջարկին ընտրությունների օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ:

– Բայց ՀԱԿ-ի օրակարգային հարցերը հենց նշված նպատակին են ուղղված: Ի դեպ, ՀԱԿ-ԲՀԿ հանդիպումից հետո երկուստեք հայտարարվեց, թե օրակարգային դրույթների բազմաթիվ համընկնումներ կան, Դուք այդ միտումը չե՞ք նկատել:

– Կոնսուլտացիաների ընթացքում չի քննարկվել որևէ մեկին հեռացնել կամ չհեռացնելու հարցը, անձի հարց չի քննարկվել: Մենք առաջարկել ենք քննարկել, ստեղծել մի փաստաթուղթ, որի շուրջ կկայանա ինչ-որ չափով քաղաքական դաշտի կոնսոլիդացիա: Մենք առայժմ փաստաթուղթն ենք ստեղծում, գաղափարների շուրջ ենք ուզում հավաքվել, անձերի հարց կքննարկենք երկրորդ էտապում:

– Պարոն Մարգարյան, Դուք կո՞ղմ եք ՀԱԿ-ի ներկայացրած նախագծին, հենց ՀԱԿ համակարգողի կարծիքով, այդ նախագծի կյանքի կոչմամբ միայն հնարավոր կլինի պակասեցնել ընտրակեղծիքները և խոչընդոտել Սերժ Սարգսյանի վերարտադրմանը:

– Ես չեմ մեկնաբանում Զուրաբյանի ասածը, բայց նաև ասում եմ, որ բոլոր ընտրություններում, երբ խախտում է գնում, դա շատ վատ է, թեկուզ մի ձայնի, առավել ևս մեծ թվով խախտումների, որոնց մասին մենք բոլորս գիտենք` իսկապես կարուսել գործում է ընտրություններում, իսկապես ընտրությունների այս կամ այն կեղծիքներ տեղի են ունենում, և ինչքան մենք կատարելագործենք ԸՕ-ն, որը բացառի դա, այդքան նորմալ երկիր կունենանք:

– Դուք ասում եք, որ անձի հարց չի քննարկվում, բայց գիտեք, որ իշխանության թեկնածուն Սերժ Սարգսյանն է, այդ դեպքում ո՞ւմ դեմ եք համախմբվում, պայքարում, կոնսոլիդացվում:

– Հա ի՞նչ կա որ…

– Ինչո՞ւ եք խուսափում ուղիղ ասելուց, որ, այո, Սերժ Սարգսյանի իշխանության դեմ պայքարելու, նրան իշխանությունից հեռացնելու խնդիր է դրված, թե՞ այդպես չէ, ի վերջո ինչո՞ւ եք համախմբվում, հանուն ինչի՞:

– Հարցի ձևակերպումն ինձ դուր չի գալիս նրանով, որ նորից մենք անձ ենք դնում: Ես ասում եմ` եկեք կատարելագործենք ընտրությունների մեխանիզմը, դրանից հետո եթե կառաջադրվի ՀՀԿ-ից, ԲՀԿ-ից նախագահի թեկնածու, մեկի ընտրվելը մյուսներին հեռացնել չէ նույնիսկ, ընտրվելն է կարևոր, ով կընտրվի: Մարդն ընտրվում է ծրագրով, ոչ թե մեկ ուրիշին հեռացնելու նպատակով: Երբ մեկն ուզում է, որ նախագահ դառնա, ուրեմն պիտի ապացուցի, որ իր ծրագիրը, իր գաղափարներն են լավը: Դիմացինին հեռացնելու մտայնությամբ չեն գալիս-նախագահ դառնում, և դա վտանգավոր է:

– Այդ դեպքում գնացեք-լավ ծրագիր գրեք, բայց դուք համագործակցում եք ընդդիմադիր ուժերի հետ, որոնց օրակարգում այդ հարցն է, օրինակ, «Ժառանգությունից» Թևան Պողոսյանը մեզ հետ զրույցում հաստատեց իրենց կուսակցության նպատակադրումը, որ համընկնում է ՀԱԿ-ի հետ: Հետևաբար, ձեր բանակցություններն այնքան էլ միանշանակ չեն, եթե չասենք՝ կեղծ են:

– Ես չեմ ուզում մեկնաբանել, բայց կարծում եմ, որ դա ձևակերպման խնդիր է, թե ինչպես են իրենք ձևակերպում: Իրականում մեր համագործակցության թեման սա է. գաղափարը ստեղծել, ստեղծել քաղաքական մի փաստաթուղթ, որի շուրջ հնարավոր կլինի համախմբվել և հետո հայտարարել՝ գնում ենք ընտրության որևէ ֆորմատով, թե ոչ:

– Իսկ գուցե ԲՀԿ-ի նպատակներն այս համախմբման միջոցով բոլորովին ա՞յլ են, ձեր պահվածքն էլ է դա հաստատում, դուք մշտապես խուսափում եք նախագահին քննադատելուց, փոխարենը ձեր թիրախում նրան ենթակա վարչապետն է: Գուցե այս համախմբումներով պարզապես վարչապետի պաշտոնի խնդի՞ր եք փորձում լուծել: Նույնիսկ խուսափում եք համաձայնել ձեր ներկայիս դաշնակիցների հետ:

– Խուսափելը ո՞րն է, ոչ ես, ոչ էլ մեզանից որևէ մեկը չի խոսի անձի դեմ, որովհետև դա անիմաստ է: Ասել, թե այսինչ մարդը պետք է հեռանա` ես գամ, անիմաստ է: Միջին վիճակագրական ընտրողը դա չի ընդունի: Եթե դու ծրագիր չես առաջարկում, չես ասում, որ դու լավն ես, ինչի՞ պիտի նա գնա, դու գաս: Վարչապետի խնդիր էլ մենք չունենք, մենք խոսել ենք ընդամենը կառավարության ծրագրի դեմ, որը մեզ դուր չի եկել, և դեմ ենք քվեարկել, բյուջեն էլ մեզ դուր չի գալիս, և դեմ ենք քվեարկելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում