Friday, 07 06 2024
Ներհայաստանյան քննարկումներին միջամտելու Բաքվի փորձերը կոպիտ միջամտություն են մեր ներքին գործերին․ ՀՀ ԱԳՆ
Ասենք` մինչև 18 տարեկան չենք թույլատրում, բայց փաստացի կան ու լինեու են ամուսնություններ մինչ այդ
18 տարին չլրացածներին ՀՀ-ում ալլևս չի թույլատրվի ամուսնանալ. նախագիծ
12:15
Ֆրանսիան Կիևին կտրամադրի «Mirage 2000-5» կործանիչներ և կվերապատրաստի 4500 ուկրաինացի զինվորի
Ուղիղ․ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
«Տեղի է ունեցել 3 հեղուկ գազի, դիզելի և բենզինի 1-ական ցիստեռներից արտահոսք». նոր մանրամասներ պայթյունից
Հաջորդ «կայարանը» Բե՞ռն
11:50
Ներկայացուցիչների պալատի խոսնակը հայտնել է Կոնգրեսում Նեթանյահուի ելույթի օրը
Օրենքում կիբերհանցագործությունների ցանկ կսահմանվի․ ՆԳՆ փոխնախարար
Եթե ունեք կրիպտոակտիվ, պետք է հայտարարագրել. ՆԳՆ փոխնախարարը ներկայացրեց օրենքի նախագիծը
Իսրայելը ռմբակոծել է Հզբոլլահի օբյեկտները
11:15
Նավթի գներն աճել են․ 06-06-24
ՀԱՄԱՍ-ը առաջիկա օրերին կպատասխանի Գազայում հրադադարի առաջարկին
Գազալցակայանի պայթյունի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ դադարեցվել է Աբովյանի գազամատակարարումը
Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնված է
ԵՄ-ն կաջակցի Հայաստանում կրթահամալիրների կառուցման և լաբորատորիաների ստեղծման համար
Պայթյուն Երևան-Սևան ճանապարհին
Շիրակ–Ջաջուռ ճանապարհին մեքենան բռնկվել է․ կա զոհ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների մեջ կա անչափահաս
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Գազալցակայանի ռեզերվուարներից արտահոսքը դադարեցվել է
Ալիևը և Պուտինը գաղափարական եղբայրներ են. մտերմացել են վերջին տարիներին
Լցակայանն օրինականության հետ խնդիրներ է ունեցել, ընթացել է դատական պրոցես
Պապիկյանը «ՀԵՄՈՒՍ» ցուցահանդեսում հավանաբար անմիջապես շփվել է զենք արտադրողների հետ
Սպասվում է անձրև և ամպրոպ
Խնդիրները գրեթե լուծված են. լիահույս եմ, որ խաղաղության պայմանագիր կկնքվի
Գազալցակայանի պայթյունից տուժածներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է
Նոր մանրամասներ գազալցակայանի պայթյունից․ հայտնի է տուժածների ինքնությունը

Որոտանի կասկադի գործարքը կարող է ձախողվել Կրեմլի թելադրանքով

Ամերիկյան «Կոնտուր Գլոբալ Հիդրոկասկադ» ընկերությունը այս պահին չի հանդիսանում «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ սեփականատերը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեցին, որ դեռ չի տրվել համապատասխան լիցենզիան: Իսկ որպեսզի լիցենզիան տրվի (և «Կոնտուր Գլոբալ Հիդրոկասկադ»-ը համարվի սեփականատեր), անհրաժեշտ է, որ ստորագրվի փակման ակտը:

Ըստ ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության` փակման ակտը չկնքելու պատճառը տեխնիկական է: «Որոտան ՀԷԿ-երի համալիր» ՓԲԸ գույքի վաճառքի պայմանագիրը ստորագրվել է ս.թ. հունվարի 29-ին: Ներկայումս բանակցություններ են ընթանում տեխնիկական հարցերի շուրջ, որից հետո պետք է ստորագրվի գործարքի փակման ակտը, այնուհետ կիրականացվեն վճարումները և մյուս գործընթացները»,- ասվում է «Առաջին լրատվական»-ի հարցմանը Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ուղարկած պատասխանում: Այսինքն՝ թեև վաճառքի պայմանագիր ստորագրվել է, սակայն չկա փակման ակտը, ուստի չի կատարվել նաև վճարումը (փողի փոխանցումը):

Եվս մեկ իրավաբանական նրբություն: Վաճառքի պայմանագրում կա դրույթ, ըստ որի` եթե վաճառքի պայմանագրի կնքումից 75 օրացուցային օր հետո գործարքն ավարտված չլինի, կողմերից մեկը կարող է կասեցնել գործարքը: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նախօրեին ԱԺ-ում հայտարարեց, թե թեև 75 օր անցել է հունվարի 29-ից հետո, բայց կառավարությունը երկարաձգել է այդ 75-օրյա ժամկետը: «Կառավարությունը, հաշվի առնելով, որ բազմաթիվ խնդիրներ են ծագել ընթացքում, ընդ որում՝ խնդիրներ, որոնք ծագել են 2 կողմերի քննարկվելիք խնդիրների հետ կապված, համապատասխան որոշումով երկարաձգել է փակման ամսաթիվը, այսինքն՝ 75 օրը ավարտված չէ: Բայց սա ամենակարևոր դրույթը չէ, որովհետև եթե կառավարությունը համարեց, որ պայմանագիրը չի համապատասխանում ՀՀ օրենքներին, ապա մենք բնականաբար պարտավոր ենք վերաբանակցել այդ պայմանագրի համապատասխան հատվածը, նոր միայն ապահովել պայմանագրի փակումը»,- հայտարարել է Դավիթ Հարությունյանը:

Այսպիսով, որևէ իրավական խոչընդոտ չկա, որ Հայաստանի կառավարությունը ցանկացած պահի չեղյալ համարի Որոտանի կասկադի վաճառքի (մասնավորեցման) գործարքը: Հատկապես, որ դրա համար, մեր տեղեկություններով, ռուսական կողմից կառավարությունը ճնշումների է ենթարկվում: Եթե հանկարծ գործարքն իսկապես չեղյալ համարվի կամ չփակվի մինչև տարեվերջ, Հայաստանը ոչ միայն կկորցնի՝ զուտ տնտեսական ու էներգետիկ համակարգը դիվերսիֆիկացնելու իմաստով, այլև հերթական անգամ կհայտնվի ստորացված ու նվաստացած, անլուրջ գործընկերոջ կարգավիճակում: Այսինքն՝ գործարքի ձախողումը, մեծ հաշվով, 3 կարևոր բացասական հետևանք կունենա:

Առաջին: Տնտեսապես այս գործարքը իսկապես շահավետ էր Հայաստանի համար, ինչը հիմնավորել ենք մեր նախկին հոդվածում: Համալիրը բավականին երկար ժամանակ չէր վերանորոգվել, 2010-ին աշխատել էր վնասով, 2011-ին` 1.63 մլն դոլար շահույթով: Անգամ եթե ընդունենք, որ հետագա տարիներին, պետական սեփականություն մնալով, ընկերությունն աշխատելու էր տարեկան 3 միլիոն դոլար շահույթով (թեև դրա հավանականությունը քիչ է), ստացվում է, որ Հայաստանն այս պահին, առանց ներդրումների ու վերանորոգման աշխատանքների, կստանար 60 տարվա շահույթը (180 միլիոնը բաժանած 3 միլիոնի): Գործնականում սա բավականին հաջող ցուցանիշ է: Ընդ որում, մենք գործ ունենք բավականին հեղինակավոր ընկերության հետ, որն ունի շուրջ 3,500 ՄեգաՎատտ ընդհանուր հզորությամբ 33 էներգետիկ կայաններ աշխարհի 17 երկրներում՝ Աֆրիկայում, Հարավային և Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում:

Երկրորդ: Մեր էներգետիկայի ոլորտի ավելի քան 80%-ը պատկանում է ռուսներին: Անվտանգության և մրցակցության տեսակետից կարևոր էր, որ ԱՄՆ-ն ևս ներկայացվածություն ունենար: Դա նաև Եվրոպայի մակարդակով ամենախոշոր գործարքներից մեկն էր:

Երրորդ: Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ողջունել էր այս գործարքը՝ համարելով այն երբևէ կատարված ամենախոշոր ամերիկյան մասնավոր ներդրումը Հայաստանի էներգետիկ ոլորտում: Ակհայտ է, որ այսքանից հետո գործարքի կասեցումը արհամարհական ու անլուրջ վերաբերմունքի վկայություն կհանդիսանա ԱՄՆ-ի նկատմամբ՝ իր բոլոր բացասական հետևանքներով հանդերձ: Հայաստանը ԱՄՆ-ի համար կդառնա այնպիսի պետություն, ինչպիսին դարձավ Եվրամիության համար սեպտեմբերի 3-ի Սերժ Սարգսյանի որոշումից հետո:

Այսպիսով, չկա որևէ տնտեսական հիմնավորում, թե ինչու գործարքը չպետք է ավարտվի: Կարող են լինել միայն տեխնիկական ինչ-որ խնդիրներ, որոնց լուծման համար, սակայն, չի կարող երկար ժամանակ պահանջվել: Ուստի թեև իշխանությունները հենց իրավական-տեխնիկական խնդիրներն են վկայակոչում որպես փակման ակտի չստորագրման պատճառ, ակնհայտ է, որ գործարքի ձգձգումը զուտ քաղաքական դրդապատճառներ ունի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում