Friday, 07 06 2024
11:15
Նավթի գներն աճել են․ 06-06-24
ՀԱՄԱՍ-ը առաջիկա օրերին կպատասխանի Գազայում հրադադարի առաջարկին
Գազալցակայանի պայթյունի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ դադարեցվել է Աբովյանի գազամատակարարումը
Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնված է
ԵՄ-ն կաջակցի Հայաստանում կրթահամալիրների կառուցման և լաբորատորիաների ստեղծման համար
Պայթյուն Երևան-Սևան ճանապարհին
Շիրակ–Ջաջուռ ճանապարհին մեքենան բռնկվել է․ կա զոհ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների մեջ կա անչափահաս
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Գազալցակայանի ռեզերվուարներից արտահոսքը դադարեցվել է
Ալիևը և Պուտինը գաղափարական եղբայրներ են. մտերմացել են վերջին տարիներին
Լցակայանն օրինականության հետ խնդիրներ է ունեցել, ընթացել է դատական պրոցես
Պապիկյանը «ՀԵՄՈՒՍ» ցուցահանդեսում հավանաբար անմիջապես շփվել է զենք արտադրողների հետ
Սպասվում է անձրև և ամպրոպ
Խնդիրները գրեթե լուծված են. լիահույս եմ, որ խաղաղության պայմանագիր կկնքվի
Գազալցակայանի պայթյունից տուժածներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է
Նոր մանրամասներ գազալցակայանի պայթյունից․ հայտնի է տուժածների ինքնությունը
Նախագահականն ու ԱԳՆ-ն օրակարգային հարցերում տարբե՞ր դիրքորքշումներ ունեն. անհավատալի է. «Ժողովուրդ»
Նոր Նորքի բաժին նռնակով ներխուժման փորձի գործն ավարտական փուլում է. առավել խիստ մեղադրանքներ են առաջադրվել. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը փակ է
Հոսպիտալացվել է ևս 2 տուժած, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 4-ինը՝ ծանր
«Պայթել է հեղուկ գազի ցիստեռնը, մեծաքանակ զոհերի մասին լուրը կեղծ է»․ ՆԳՆ խոսնակ
ՔՊ-ական պատգամավորների եւ Անահիտ Ավանեսյանի միջեւ «սառը պատերազմը» շարունակվում է. «Ժողովուրդ»
Բաքվի նոր վերջնագիրը Երեւանին
4 մլն դրամ վարչապետի աշխատակազմից. ինչու՞ կենսագրականում վարչապետի աշխատակազմում աշխատանքի մասին ոչինչ չկա. «Ժողովուրդ»
ՔՊ -ականները դժգոհ են Երեւանում առկա խնդիրներից. «Ժողովուրդ»
Պայթել է գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ. ՆԳՆ խոսնակ

«Որոտանի ՀԷԿ-երի վաճառքը դեռ չի կայացել»․ Էներգետիկայի նախկին նախարար

Ինչպես հայտնի է, ոչ իշխանական քառյակի կառավարությանն ուղղված 12 կետերից բաղկացած պահանջներից մեկը վերաբերում է «Որոտան ՀԷԿ-երի համալիրի» վաճառքին: Քառյակը պահանջում է «բացառել «Որոտան ՀԷԿ-երի համալիր» ՓԲԸ-ի վաճառքը առանց ԱԺ հավանության»:

Մարտի մեկի հանրահավաքում ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր. «Ազգային ժողովի շրջանցմամբ մասնավորեցված Որոտանի կասկադը առանց մրցույթ հայտարարելու և իրական արժեքից անհամեմատ ցածր գնով՝ 180 միլիոն դոլարով վաճառվեց ամերիկյան երկու ընկերությունների… Հայաստանն այդպիսով կորցրեց իր էներգետիկ համակարգի պետությանը պատկանող վերջին նշանակալի հանգույցը, ինչը ոչ այլ կերպ, քան դարի հանցագործություն, չի կարելի կոչել»:

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին հայտարարվեց «Որոտան ՀԷԿ-երի համալիրի» ամերիկյան «Կոնտուր Գլոբալ» ընկերությանը վաճառքի մասին 180 մլն ԱՄՆ դոլարով, նաև ամերիկայն ընկերությունը պետք է 70 մլն դոլարի ներդրում աներ՝ ՀԷԿ-երը վերազինելու նպատակով: «Կոնտուր Գլոբալ»-ը հայտարարել է, որ բացի համալիրի տեխնիկական անձնակազմի 150 երկարաժամկետ աշխատատեղերից, 150 աշխատատեղեր էլ առաջիկայում կստեղծվեն արդիականացման համար:

Համաձայնագիրը հայկական կողմից ստորագրեց էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մովսիսյանը: «Առաջին լրատվական»-ի հարցին` ինչպե՞ս է գնահատում ընդդիմության պահանջը Որոտանի ՀԷԿ-երի վաճառքի հետ կապված, էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մովսիսյանը, ով այժմ Սերժ Սարգսյանի խորհրդականն է, երեկ հայտարարեց. «Ինձ մի խառնեք էդ բաներին: Ես չէ, որ պիտի պարզաբանեմ, կառավարությանը դիմեք: Որոտանի Հէկ-երի վաճառքը դեռ չի կայացել»: Մեր հարցին` այսինքն, իր կարծիքով՝ ընդդիմության պահանջն անհի՞մն է, նախկին նախարարը պատասխանեց՝ այո:

Մինչդեռ «Կոնտուր Գլոբալ» ամերիկյան ընկերությունն իր կայքէջում հայտարարում է, որ գնել է «Որոտան ՀԷԿ-երի համալիր» ՓԲԸ-ն, և որ համապատասխան համաձայնագիր է ստորագրել Հայաստանի կառավարության հետ: Բացի դա՝ ԱՄՆ դեսպանատունը ողջունել էր Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի գնման վերաբերյալ համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության ու ամերիկյան «Կոնտուր Գլոբալ» ընկերության միջև: «180 միլիոն ԱՄՆ դոլարի այս ներդրումը երբևէ կատարված ամենախոշոր ամերիկյան մասնավոր ներդրումն է Հայաստանի էներգետիկ ոլորտում: Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրը ներառում է երեք հիդրոէլեկտրակայան, որոնք ունեն մինչև 405 ՄՎտ էլեկտրականություն արտադրելու հզորություն (Որոտան գետի վրա, Հայաստանի հարավում): Այն Հայաստանի և Կովկասի ամենախոշոր ու ամենաճկուն էլեկտրակայաններից է»,- ասվում էր դեսպանատան հայտարարության մեջ:

Ամերիկյան «Կոնտուր Գլոբալ» ընկերության ներկայացուցիչ Արա Հովսեփյանը, ով «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի նախկին գլխավոր գործադիր տնօրենն էր, հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ Որոտանի հարցով: Նշենք, որ մամուլում տեղեկություն կա, որ հենց Արա Հովսեփյանն է առաջիկայում նշանակվելու Որոտան ՀԷԿ-երի գլխավոր տնօրեն: Հովսեփյանը երեկ մեզ հետ զրույցում հայտարարեց, որ ինքը տնօրեն չէ և որևէ մեկնաբանություն չունի:

Նշենք, որ Որոտան ՀԷԿ-երի գլխավոր տնօրենն այսօր Սասուն Խաչատրյանն է, ով, ըստ մամուլի տեղեկություների, Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի բարեկամն է:

Մամուլում գրվել է, որ Որոտան ՀԷԿ-երի վաճառքի համաձայնագրում ներառված չէ, որ կառավարության 2014-2016 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով՝ Գերմանիայի Զարգացման բանկի (KFW) աջակցությամբ ՀՀ կառավարությունը վարկային ծրագիր է իրականացնում` Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի վերականգնման համար, որի տևողությունը մինչև 2016 թվականն է: Ըստ այդմ՝ այդ նպատակով այս տարի Որոտանի հզորացմանն է ուղղվելու 7 միլիարդ 523 միլիոն 344.6 հազար դրամ, 2015 թվականին` 7 միլիարդ 188 միլիոն 711 հազար դրամ, 2016 թվականին` 10 միլիարդ 20 միլիոն 883.7 հազար դրամ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում