Friday, 07 06 2024
11:50
Ներկայացուցիչների պալատի խոսնակը հայտնել է Կոնգրեսում Նեթանյահուի ելույթի օրը
Օրենքում կիբերհանցագործությունների ցանկ կսահմանվի․ ՆԳՆ փոխնախարար
Եթե ունեք կրիպտոակտիվ, պետք է հայտարարագրել. ՆԳՆ փոխնախարարը ներկայացրեց օրենքի նախագիծը
Իսրայելը ռմբակոծել է Հզբոլլահի օբյեկտները
11:15
Նավթի գներն աճել են․ 06-06-24
ՀԱՄԱՍ-ը առաջիկա օրերին կպատասխանի Գազայում հրադադարի առաջարկին
Գազալցակայանի պայթյունի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ դադարեցվել է Աբովյանի գազամատակարարումը
Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնված է
ԵՄ-ն կաջակցի Հայաստանում կրթահամալիրների կառուցման և լաբորատորիաների ստեղծման համար
Պայթյուն Երևան-Սևան ճանապարհին
Շիրակ–Ջաջուռ ճանապարհին մեքենան բռնկվել է․ կա զոհ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների մեջ կա անչափահաս
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Գազալցակայանի ռեզերվուարներից արտահոսքը դադարեցվել է
Ալիևը և Պուտինը գաղափարական եղբայրներ են. մտերմացել են վերջին տարիներին
Լցակայանն օրինականության հետ խնդիրներ է ունեցել, ընթացել է դատական պրոցես
Պապիկյանը «ՀԵՄՈՒՍ» ցուցահանդեսում հավանաբար անմիջապես շփվել է զենք արտադրողների հետ
Սպասվում է անձրև և ամպրոպ
Խնդիրները գրեթե լուծված են. լիահույս եմ, որ խաղաղության պայմանագիր կկնքվի
Գազալցակայանի պայթյունից տուժածներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է
Նոր մանրամասներ գազալցակայանի պայթյունից․ հայտնի է տուժածների ինքնությունը
Նախագահականն ու ԱԳՆ-ն օրակարգային հարցերում տարբե՞ր դիրքորքշումներ ունեն. անհավատալի է. «Ժողովուրդ»
Նոր Նորքի բաժին նռնակով ներխուժման փորձի գործն ավարտական փուլում է. առավել խիստ մեղադրանքներ են առաջադրվել. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը փակ է
Հոսպիտալացվել է ևս 2 տուժած, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 4-ինը՝ ծանր
«Պայթել է հեղուկ գազի ցիստեռնը, մեծաքանակ զոհերի մասին լուրը կեղծ է»․ ՆԳՆ խոսնակ
ՔՊ-ական պատգամավորների եւ Անահիտ Ավանեսյանի միջեւ «սառը պատերազմը» շարունակվում է. «Ժողովուրդ»

Աննախադեպ մերձեցում՝ թուրք-իրանական հարաբերություններում

Հասան Ռուհանին դարձել է Իրանի Իսլամական Հանրապետության առաջին նախագահը, ով 18 տարում առաջին անգամ պաշտոնական այց կատարեց Թուրքիա: Կողմերը մի քանի համաձայնագրեր են ստորագրել տնտեսական համագործակցության վերաբերյալ և պայմանավորվել փոխգործակցել տարածաշրջանային անվտանգության ոլորտում: Մինչդեռ շատ բան կախված է Վիեննայի բանակցություններից, քանի որ Թեհրանի և Անկարայի միջև հարաբերությունների զարգացման հիմնական խոչընդոտը, ինչպես նախկինում, Իրանի դեմ միջազգային պատժամիջոցներն են: Այս մասին գրում է «Նեզավիսիմայա գազետան»:

Անկարան և Թեհրանը Սիրիայի և Իրաքի շուրջ տարաձայնությունների պատճառով երկար տարիներ խաթարված հարաբերությունների վերականգնման ուղղություն են վերցրել դեռևս հունվարին: Այդ ժամանակ Իրան այցելեց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նա հանդիպեց Ռուհանիի և Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հետ: Ստորագրվեց համաձայնագիր առևտրային նախապատվությունների մասին: Այդ ժամանակից ի վեր երկու երկրների արտգործնախարարները մի քանի այցեր են կատարել: Ռուհանիի այցի ընթացքում, որն անցկացվել է երկուշաբթի և երեքշաբթի, կողմերը շարունակել են ջանքերը նույն ուղղությամբ՝ դնելով ստորագրություններ փաստաթղթերի տակ, որոնք վերաբերում են առևտրին և էներգետիկային ու կոչված են մինչև 2015-ի վերջ ապրանքաշրջանառությունը հասցնել 30 մլրդ դոլարի, այսինքն՝ կրկնապատկել: Ռուհանիին ուղեկցել են ավելի քան 100 գործարարներ, 7 նախարարներ և Իրանի ԿԲ նախագահ Վալիուլլահ Սեյֆը:

Մասնավորապես, քննարկվել է Թուրքիա իրանական բնական գազի մատակարարման ընդլայնման հնարավորությունը: Էրդողանն ասել է, որ դա հնարավոր է, եթե հաջողվի նվազեցնել գինը: Երկու երկրների էներգետիկայի նախարարներին հանձնարարվել է աշխատել այդ ուղղությամբ: Հիշեցնենք, որ Թեհրանի և Անկարայի միջև գազային վեճը շարունակվում է ոչ առաջին տարին և կապված է այն բանի հետ, որ Թուրքիան իրանական գազի գինը չհիմնավորված բարձր է համարում ռուսականից և ադրբեջանականից: 2012-ին Անկարան հավակնություններով դիմել էր Միջազգային արբիտրաժային դատարան: «Մենք որոշել ենք բարելավել հարաբերությունները գազին, նավթին և էլեկտրականությանն առնչվող հարցերի շուրջ, նույնսիկ չնայած որոշ անհարթություններին»,- նշել է Ռուհանին՝ տեղի ունեցողը անվանելով երկկողմ հարաբերություններում շրջադարձային կետ: Իր հերթին Էրդողանը հավելել է. «Հուսով եմ՝ մեր նախարարներն արագ պայմանավորվածության կգան»:

«Թուրք-իրանական հարաբերությունները նոր խթան են ստացել Ռուհանիի ընտրվելուց հետո»,- հայտնել է Իրանի հարցերով փորձագետ, Անկարայի «Յըլդըրըմ Բեյազիթ» համալսարանի պրոֆեսոր Բայրամ Սինկայան Daily Sabah-ին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ Ռուհանին խոսում է նույն լեզվով, ինչ «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարությունը՝ փոխշահավետ քաղաքականության, փոխկախվածության, տարածաշրջանային կայունության, տնտեսական բարգավաճման և այլ առումներով:

Էրդողանն Իրանի դեմ միջազգային պատժամիջոցներն անվանել էր անարդար և հանդիմանել Արևմուտքին այն բանում, որ չնայած քաղաքական գործիչների անզիջում տոնին՝ որոշ ընկերությունների թույլատրվել է Իրանում բիզնեսով զբաղվել: «Այսօր Արևմուտքի և զարգացած երկրների արտադրանքն այս կամ այն ճանապարհով մտնում է Իրան, ինչո՞ւ մեր արտադրանքը չպետք է մուտք գործի այնտեղ,- ասել էր թուրք վարչապետը:- Մեզ համար դա կարևոր շուկա է»: Վերջերս Անկարան սկսել էր իրանական բնական գազի դիմաց ոսկով վճարել, այնպես որ՝ դեռ 2012-ին երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 22 մլրդ դոլար: Այնուհետև Վաշինգտոնը խստացրեց պատժամիջոցները՝ վերացնելով «անցքը», և 2013-ին ապրանքաշրջանառությունն ընկավ՝ հասնելով 14.6 մլրդ դոլարի:

Թուրքիայում Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի ներկայացուցիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Կոլեսնիկովի կարծիքով՝ Իրանի հետ մերձեցումը նշանավորել է հակաամերիկյան վեկտորը Թուրքիայի արտաքին քաղաքականությունում: Թուրքիան Վաշինգտոնին ցույց է տալիս առաջնահերթություններն ինքնուրույն սահմանելու վճռականությունը՝ կենտրոնանալով ավելի շատ տարածաշրջանային, քան թե արևմտյան շահերի վրա:

Փորձագետի խոսքով՝ Իրանի հետ հարաբերությունների վերբեռնումը նաև Սիրիայի իրադարձություններին նորովի նայելու Թուրքիայի փորձ է: 1.5-2 մլն փախստականներ կուտակվել են ճամբարներում, ցրվում են երկրի տարածքում՝ առաջացնելով բնակչության ոչ միանշանակ արձագանքը, իսկ Անկարան ուղի է փնտրում փակուղուց:

Իրանի դեմ պատժամիջոցների վերջնական վերացումն ուշանում է: Վիեննայում հունիսի 16-20-ը կընթանա Իրանի և միջազգային միջնորդների «վեցյակի» բանակցությունների հերթական ռաունդը: Իրանական միջուկային խնդրի շուրջ վերջնական համապարփակ համաձայնագրի մշակման վերջնաժամկետը լրանում է հուլիսի 20-ին, սակայն Իրանի ներկայացուցիչները կրկին նշել են, որ, ըստ ամենայնի, կառաջանա այն կես տարով հետաձգելու անհրաժեշտություն (նման տարբերակը նախատեսված է շրջանակային համաձայնագրով, որը ձեռք է բերվել Ժնևում՝ նոյեմբերի 24-ին):

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում