Ռուսաստանի, Ուկրաինայի և ԵՄ-ի գազի վերաբերյալ եռակողմ բանակցությունները անարդյունք են ավարտվել և կշարունակվեն: Այս մասին գրում է ITAR-TASS-ը` վկայակոչելով Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակին:
Բրյուսելի բանակցությունների ժամանակ Ռուսաստանն առաջարկել է վերահաշվարկել Ուկրաինայի` ապրիլ-մայիսի գազային պարտքը, որը կազմում է 2.353 մլրդ դոլար: Ուկրաինայի համար գազի կանխավճարային ռեժիմը կսահմանվի երկուշաբթի օրը, եթե մինչև հունիսի 16-ը գազի պարտքը չմարվի: