Նոյեմբերի 14-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում իրար են բախվել «Մոսկվիչ-2140» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կատարվում է նախաքննություն: