Այսօր` նոյեմբերի 15-ին, անհայտ անձը կամ անձինք կոտրել են Հրանտ Մաթևոսյանի արձանի ոտքը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այս պահին արձանի մոտ են հավաքվել բավականին թվով քաղաքացիներ, ովքեր իրենց զայրույթն են արտահայտում կատարվածի վերաբերյալ:
Ըստ shamshyan.com-ի` հավաքվածները ասել են, թե «Էս ջարդողները գոնե գիտե՞ն Մաթևոսյանի ստեղծագործությունը, մի բան գոնե կարդացե՞լ են: Հույս ունեինք, որ գոնե նոր սերունդը պիտի պահպանի մեր արժեքները, էն էլ մենակ ջարդում ու քանդում են»:
Հիշեցնենք, որ Հրանտ Մաթևսյանի արձանը Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ տեղադրվել էր մի քանի ամիս առաջ Մաշտոցի պուրակում` Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հարևանությամբ: