«Ժողովուրդ»-ը գրում է. «2013թ. մայիսի 23-ին Ավան-Առինջ թաղամասի 4/2 շենքի բակում կրակոցներ էին հնչել, որոնց թիրախը Տավուշի մարզի Բերդ քաղաքի քաղաքապետ Հարություն Մանուչարյանի հարազատ որդին՝ Անուշավան Մանուչարյանը և նրա քրոջ տղան էին։
Ի դեպ, Անուշավանը ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի փեսան է։ Այս պատմության մեջ, սակայն, ամենատարօրինակն այն է, որ և Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանը, և ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը ժամանակին խոսքները մեկ էին արել և «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել, թե կրակոցներն իրենց հարազատներին ուղղված չեն եղել, այլ կատարվածը շփոթմունքի հետևանք է։ Բայց եթե շփոթմունք է, ինչու էր հանցագործը համառորեն հետապնդել քաղաքապետի որդուն և ցանկացել ամեն գնով սպանել նրան։ Շփոթմունքի բերումով դժվար թե որևէ մեկին հետապնդեն մինչև շքամուտք։ Համենայնդեպս այս գործը մտել է դատարան»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում





































