Նոյեմբերի 14-ին՝ ժամը 18.32-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 98-րդ կմ-ում արվում է ավտոմեքենա, տեղեկացնում է ԱԻՆ պաշտոնական կայքը։
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնել է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է 18.38-ին, մարվել՝ 18.46-ին։ Այրվել է Հ. Մարտիրոսյանին պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի 61 ՍԼ 961 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածի էլ.լարերը։