W ամսագրին տված հարցազրույցում 28-ամյա դերասանուհի Էմբեր Հերդը մի քանի հետաքրքիր խոստովանություններ է արել:
Էմբերը բացահայտել է այն խնդիրը, որի հետ բախվում են նրա ընկերները: Պարզվում է, որ արտաքինից հանգիստ աղջիկը կարող է բավական վտանգավոր լինել: Նա հեշտությամբ հունից դուրս է գալիս և այդ պահերին նրա հետ պետք է գործ չունենալ:
Ջոնի Դեպի հետ ծանոթությունից հետո, ինչքան էլ որ տարօրինակ է, նրա կարիերան նոր իմպուլս չի ստացել: Եվ կինոաստղի հետ նշանադրությունը ռեժիսորների մոտ Հերդի նկատմամբ հետաքրքրություն չի առաջացրել:
Էմբերը չի շրջանցել նաև իր բիսեքսուալության մասին լուրերը:
«Չգիտեմ՝ լավ է դա, թե վատ, սակայն ես միշտ ոչ ավանդական սեռական նախընտրություններ եմ ունեցել, որոնք մարդկանց դուր չեն եկել… Ես երբեք դրա համար չեմ ամաչել: Իմ աշխատանքը, իմ կյանքը և ինձ չեմ պատկերացնում ստանդարտների ճնշման ներքո: Դա ինձ սարսափելի վախեցնում է»,- բացատրում է Հերդը:










































