Wednesday, 22 07 2026
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան

Ինչո՞ւ ընդդիմադիր ուժերը Շանթ Հարությունյանին և Վոլոդյա Ավետիսյանին քաղբանտարկյալ չեն ճանաչում

«7-ի» գործով նախկինում դատապարտված, «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանին և ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին մինչ այսօր քաղբանտարկյալ են ճանաչել ընդդիմադիր արտախորհրդարանական մի քանի ուժեր, հասարակական կազմակերպություններ, իսկ խորհրդարանական ուժերից միայն «Ժառանգությունը»:

Ավելին՝ օրեր առաջ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես կուսակցության հանրապետական խորհրդի և վարչության համատեղ նիստի ընթացքում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ քննարկել են անձին քաղբանտարկյալ ճանաչելու վերաբերյալ Կոնգրեսի կողմից ընդունվող չափանիշները: Թե որոնք են այդ չափանիշներն ըստ Կոնգրեսի՝ մամուլին հայտնի չէ, համենայնդեպս՝ և՛ Ավետիսյանի, և՛ Հարությունյանի մասով կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ նրանց գործերը մոտենում են քաղբանտարկյալի չափանիշներին: Նա միևնույն ժամանակ հայտարարել է, որ իրենք ուշադիր հետևում են, և եթե որևէ մեկը Հայաստանում համապատասխանի այդ չափանիշներին, նրանք անպայման այդ մասին հայտարարություն կանեն:

Իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ բացի վերը նշված անձանցից՝ քաղաքական նկատառումներ առկա են նաև քաղաքագետ Արկադի Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում: Նրա գնահատմամբ՝ միանշանակ է, որ Շանթ Հարությունյանի և իր ընկերների, ինչպես նաև Վոլոդյա Ավետիսյանի դեմ հարուցված քրեական գործերը քաղաքական հետապնդման արդյունք են, և նրանք հանդիսանում են քաղաքական բանտարկյալներ:

Իրավապաշտպանին խնդրեցինք մեկնաբանել նաև, թե որ կազմակերպությունը պետք է սահմանի քաղբանտարկյալ լինելու չափանիշը, արդյո՞ք կուսակցությունը. «Ընդհանրապես քաղաքական բանտարկյալ սահմանելու գործընթացը երկարատև է: ԵԽԽՎ կողմից սահմանվել է քաղբանտարկյալի չափորոշիչները, բայց մինչ այդ սահմանումը արդեն իսկ քաղբանտարկյալ էին համարվում բոլոր այն անձինք, որոնց նկատմամբ իշխանությունները քրեական հետապնդում էին իրականացնում նրանց քաղաքական ու հասարակական գործունեությունը կասեցնելու առումով: Իհարկե, ամեն մի կազմակերպություն իր մոտեցումներից ելնելով է սահմանում ու ասում՝ ով պետք է համարվի քաղբանտարկյալ, ով՝ ոչ բայց երևի թե պետք չէ հորինել նոր չափանիշներ, որովհետև արդեն իսկ գոյություն ունի միջազգային պրակտիկա»:

Նա ընդգծեց, որ ցավոք, ՀԱԿ-ը ունի բավական հարուստ փորձ քաղբանտարկյալների առումով, նման փորձ ունի նաև Դաշնակցությունը, որոնք այս տարիների ընթացքում՝ հանձինս իրենց կուսակցությունների անդամների ունեցել են քաղբանտարկյալներ. «Նրանք բավարար գիտելիք ունեին, որ արդեն իսկ կողմնորոշվեին, որ Շանթ Հարությունյանին, նրա ընկերներին, նաև Վոլոդյա Ավետիսյանին ճանաչեին քաղբանտարկյալներ»:

Արթուր Սաքունցը նշեց, որ Հայաստանում՝ ԱԺ-ում և ԱԺ-ից դուրս շատ կուսակցություններ՝ բացառությամբ ԱԻՄ-ի, նաև «Ժառանգության», այս հարցում լուռ են. «ԲՀԿ-ն, որը պատասխանատու է Մարտի մեկի հանցագործություններին մասնակցելու և աջակցելու համար, հիմա երևի նպատակահարմար չի գտնում, նրանց համար երևի ավելի լավ է քառյակի ֆորմատը պահպանել, քան քաղբանտարկյալների հարցեր բարձրացնել: ԲՀԿ-ն ու Դաշնակցությունը պատասխանատվություն ունեն Մարտի մեկի քաղբանտարկյալների հարցում, հիմա նրանք ի՞նչ արտահայտվեն»,- հարցադրում արեց նա:

Նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանի կարծիքով՝ քաղբանտարկյալի սահմանում տալիս են մարդու իրավունքները պաշտպանող կազմակերպությունները. «Եթե որևէ մեկը հալածանքների է ենթարկվում քրեական մեղադրանքով, այդ հետապնդումն առաջացել է նրա քաղաքական, հասարակական գործունեության հետևանքով՝ դա նշանակում է, որ նա քաղաքական բանտարկյալ է: Մենք գիտենք, որ Հայաստանում այնպիսի իրականություն է, որ ցանկացած մեկը կարող է դառնալ քրեական հանցագործ, եթե ունի քաղաքական հայացքներ, քաղաքական գործունեության այնպիսի ձգտում, որը որոշ իմաստով չի համապատասխանում այսօր գործող քաղաքական ուժերի ծրագրերին»:

Նրանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է կարծում այն մասին, որ Հայաստանում ընդդիմադիր ուժերը մինչ այսօր Շանթ Հարությունյանին և իր ընկերներին, Վոլոդյա Ավետիսյանին քաղբանտարկյալ չեն ճանաչել. «Ընդդիմությունը իշխանության հակառակորդն է, իսկ եթե պաշտպանում է իշխանության մոտեցումը՝ ուրեմն դաշնակիցն է: Ինչո՞ւ չեն աջակցում՝ երկու պատճառ կա. կամ չեն ուզում իրենք էլ դառնան քաղաքական բանտարկյալ, այսինքն՝ կոմֆորմիստ են, կոմֆորտ են ուզում: Երկրորդը՝ նրանք իշխանության դաշնակիցներ են: Սա քննություն է, բացահայտման փոքրիկ թեստ՝ իշխանության հե՞տ ես, թե՞ դեմ: Եթե իշխանության դեմ արտահայտվող ամենասուր մարտիկների հետ համաձայն չես, ուրեմն դեմ ես»,- ասաց Արշակյանը։

Նախկին քաղբանտարկյալն ընդգծեց, որ ժամանակները փոխվում են, և կար ժամանակ, երբ Հայ ազգային կոնգրեսը ընդդիմադիր ուժ էր. «Իսկ հիմա ՀԱԿ-ն ավելի եվրասիական է, ավելի ռուսամետ, քան հենց իշխանությունը: Եթե Հայ ազգային կոնգրեսը գար իշխանության, հնարավոր է քաղբանտարկյալները բազմապատկվեին: Անհասկանալի են նրա կցկտուր հայտարարությունները, երբ պետք է ակնհայտորեն ընդդիմախոս լիներ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում