ԱՄՆ-ում Դենվերի բնության և գիտության համալսարանի գիտնականները հերքել են այն տեսությունը, թե անհարթ լեզուն գերզգայուն է, գրում է kedem.ru-ն:
Մասնագետները պարզել են, որ այն մթերքի համը չի դարձնում առավել սուր կամ դառը:
Վաղուց է հայտնի, որ որոշ մարդիկ ավելի զգայուն են բրոկոլիի ու բրյուսելյան կաղամբի դառը համի նկատմամբ: Շատերը կարծում էին, որ դա կապված է մեծաթիվ համային ռեցեպտորների հետ, որոնք, իբր, գոյություն ունեն լեզվի անհարթ թմբիկների վրա, այնինչ պարզվել է, որ դա այդպես չէ:










































