Հունիսի 6-ին Լոս Անջելեսում հղի Միլա Կունիսը Էշթոն Քաթչերի հետ այցելել է Lemonade սրճարանը: Միլայի ձեռքին աղցան և սառը թեյ է եղել, Քաթչերը հետևել է նրան: Այնուհետև զույգը մեքենա է նստել և հեռացել, փոխանցում է Spletnik.ru-ն:
30-ամյա դերասանուհու հագին սպիտակ վերնաշապիկ, սև ջինս և սպորտային սպիտակ կոշիկներ են եղել:
Մայիսի վերջին զույգը այցելել է La Taha’a Island Resort&Spa սպա-հանգստավայր:
Հայտնի է դարձել նաև, որ «Յուպիտերի ծագումը», որում խաղացել են Միլան և Չեննինգ Տատումը, վարձույթում կհայտնվի միայն հաջորդ տարի: Կարելի է ենթադրել, որ այս լուրն այնքան է չի տխրեցրել Միլային, քանի որ առջևում առաջնեկի ծնունդն ու Էշթոնի հետ հարսանիքն է:







































