Global Firepower պարբերականը հրապարակել է աշխարհի 11 ամենաուժեղ բանակների վարկանիշային աղյուսակը: Հաշվարկում ներառվել են զինծառայողների քանակը, ռազմավարական ակտիվներին հասանելիությունը և այլն, տեղ չի գտել միջուկային զինվածությունը:
Ցուցակը գլխավորել է ԱՄՆ-ը, երկրորդ տեղում Ռուսաստանն է, իսկ Չինաստանը եզրափակում է լավագույնների եռյակը:
Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան հայտնվել են, համապատասխանաբար, 6-րդ, 7-րդ և 8-րդ տեղում:
Նշենք, որ ԱՄՆ պաշտպանական բյուջեն կազմում է 612.5 մլրդ դոլար:






































