Ուկրաինական բանակի ռմբակոծության հետևանքով ռումբը ընկել է Սլավյանսկ քաղաքի կենտրոնական եկեղեցու գմբեթին, որը վերահսկում են Դոնեցկի ազգային հանրապետության զինված ուժերը: Այդ մասին հաղորդել է RIA Novosti-ն՝ հղում անելով քաղաքային խորհրդին:
«Այսօր հրաձգությունը հատկապես շատ ուժեղ է: Ռմբակոծում են Արտեմ և Մաշմետ թաղամասերը: Ռումբերից մեկը հայտնվել է եկեղեցում, իսկ երկրորդը՝ 19-րդ դարի հին տանը, որտեղ փոքրիկ աղջիկ է զոհվել»,- հայտնել են քաղաքային խորհրդից:
Ըստ քաղխորհրդի՝ վերջին օրերի ընթացքում քաղաքում զոհվել է հինգ խաղաղ բնակիչ և ընդդիմադիրներ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ռումբերից մեկը վնասել է Մաշմետ թաղամասի գազի խողովակները:











































