Շաբաթ բելգիական Արևմտյան Ֆլանդրիա գավառում հինգ մարդ է տուժել ուժեղ կարկուտի հետևանքով: Այդ մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ հղում անելով տեղի լրատվամիջոցներին:
Կարկուտի հատիկների տրամագիծը հասել է մինչև 5-7 սմ-ի:
Տեղի իշխանությունները դեռ նոր են սկսել նյութական վնասի գնահատումը: Ըստ նախնական տվյալների՝ Արևմտյան Ֆլանդրիայում կարկուտը վնասել է հարյուրավոր ավտոմեքենաներ և շինություններ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կարկուտի հետևանքով ընդհատվել է Բելգիայի և Թունիսի ֆուտբոլային հավաքականների ընկերական հանդիպումը, որն ընթանում էր Բրյուսելում: Խաղի հարկադիր դադարը ձգվել է 40 րոպե:








































