Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Խավիեր Մասկերանոն չի հեռանա ակումբից առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
El Mundo Deportivo-ի տեղեկությունների համաձայն` ֆուտբոլիստը մտադիր է երկարաձգել պայմանգրի ժամկետը մինչև 2018 թվականը: Նրա նոր պայմանագրի ֆինանսական կողմը դեռևս չի հրապարակվում:
Հիշեցնենք`«կապտանռնագույններ»-ի հետ արգենտինացի ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է ևս երկու տարի:







































